29 Հունիս, Բշ
«Եւ ես ձեզ ասեմ. արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»:
«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերի կողմից անվանվել է Տնտեսի կիրակի: Նրա .....
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Եկեղեցու սրբազան հայրերն այսօր գեղեցկագույն մի գոհար են դուրս բերել ավետարանական անհատնում գանձատուփից, որն իր սյուժեի բացառիկ գեղեցկության, զգացմունքների գունապնակի հարստության և ծավալվող իրադարձությունների խտության պատճառով, իրավամբ, «առակների թագուհի» անվանումն է ստացել: Մեծ պահքի հոգենորոգ շրջանի Անառակի կիրակին է այսօր, սիրելինե՛ր, և օրվա անվանումից պարզ է դառնում, որ վերհիշում ենք .....
«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. Ե 17)
Մեծի Պահոց մեր ապաշխարության և ինքնաքննության ընթացքին մեջ այսօր երկրորդ կիրակին է, որ մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման կիրակի: Մեր նախահայրերու դրախտեն վտարման պատմության մեջ մենք կոչված ենք մեր ապաշխարանքի ճիշտ ուղին գտնելու, հասկանալու, թե ինչո՞ւ ենք ապաշխարում, մանավանդ ի՞նչ պետք է անել, որպեսզի ապաշխարանքը իր լիարժեք իմաստն ստանա:
Իրոք, .....
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»:
«Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր .....
«Ես աղաչեցի վասն քո՝ զի մի պակասեսցեն հաւատք քո»:
«Ես աղոթեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:31):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը, իսկ երեքշաբթի նշում էր սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Մարդիկ, որոնք հինգերորդ դարում մարտնչեցին իրենց հավատքի և հայրենիքի համար և չսարսափեցին Հիսուս Քրիստոսին այլակրոն .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37, 38):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Քարոզիս և օրվա խորհրդածության թեման այսօր Հովհաննեսի ավետարանի յոթերորդ գլխում գրի առնված խոսքերն են, որ Տեր Հիսուս Քրիստոս արտասանեց Երուսաղեմի տաճարի բակում հրեական մեծագույն տոներից մեկի՝ Տաղավարաց տոնի վերջին օրը: Ավելի ճիշտ լինելու համար ասեմ, որ Տեր .....
«Զի հաց յՍստուծոյ է, որ իջանէ յերկևից եւ կեանս տայ աշխարհի»: (Հովհ. Զ 33)
Սիրելի և հավատակից եղբայրներ և քույրեր, Հայոց մեր Մայր Եկեղեցու սրբազան հայրերը հատկապես Ծննդյան այս Դ կիրակիի ընթերցանության համար ընտրել են հետևյալ Ավետարանական հատվածը՝ վերստին հրավիրելով մասնակից դաոնալու սիրո այս սեղանին, «որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»:
Ահավասիկ, թե ինչպես է խոսում Տերը մեկ անգամ ևս անդրադարձ .....
«Տեսին աչք իմ զփրկութիւն Քո. զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց: Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառս ժողովրդեան Քում Իսրայէլի»:
«Աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր միասնաբար տոնում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին .....
Սիրելի՛ և հարազատ եղբայրներ ու քույրեր,
Տիրոջ անեզր ողորմությամբ անցկացրինք մի շաբաթ ևս, և այսօր երջանկություն ունենք կրկին մեր Հոգատար Հոր սուրբ հարկի ներքո գտնվելու և հաղորդակցվելու այն խորին խորհրդին, աշխարհում կատարվող այն մեծագույն հրաշքին, որ միայն Սուրբ Պատարագի ժամանակ է կատարվում, երբ մահկանացուները միավորվում են Տիրոջ Սուրբ և Անմահ մարմնին ու արյանը: Աստվածաստեղծ տիեզերքը լի է Տիրոջ հրաշքներով, սիրելինե՛ր, հրաշքներով լի .....
«Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գա առ Իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի»: (Հովհ. Զ 35)
Այսօրվա ավետարանական ընթերցվածը մեզ պատմում է հացի բազմացման հրաշքի մասին, որից հետո Քրիստոս Իր աշակերտների հետ անցնում է ծովի մյուս ափը, իսկ երբ ժողովուրդը գտավ Նրան` ասաց. «Րաբբի, ե՞րբ եկար այստեղ»: Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ նրա համար, որ կերաք այն .....
«Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի զղջասցեն ամենեքեան, ոյք յուսացեալ են ի նա»:
«Տերը փրկում է Իր ծառաներին և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան»: (Սաղմոս 33:23)
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Մենք բոլորս ունենք մեր առօրյա բազմաբնույթ խնդիրներն ու հոգսերը, բայց անչափ կարևոր է, որ աշխարհիկ հոգսերը, զբաղմունքներն ու անցուդարձերը ամբողջովին չկլանեն մեզ: Հարկ է, որ մենք ժամանակ գտնենք՝ .....
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության առաջին նշանի կամ հրաշքի մասին է, որ տեղի ունեցավ Գալիլեայի Կանա քաղաքում: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց մի քանի օր անց Տեր Հիսուս Իր առաջին աշակերտների հետ Գալիլեայի Կանա քաղաք գնաց, որտեղ հարսանիք կար: Հավանաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի ազգականներից մեկի հարսանիքն էր, քանի .....
«Եւ իբրեւ լցան աւուրք ութ թլփատել զնա, եւ կոչեցաւ անուն նորա Յիսուս, որ կոչեցեալ էր ի Հրեշտակէն»: (Ղուկ. Բ 21)
Սիրելի՛ հավատացյալներ,
Ս. Ծննդյան և Աստվածահայտնության պարգևած հոգևոր ուրախությունն ու ցնծությունը շարունակվում է, քանի որ ութ օր առաջ ծնված մանուկը, Ում հովիվները ճանաչեցին որպես Օծյալ Տիրոջ, Ում հրեշտակները փառաբանեցին որպես Փրկչի և Ում մոգերը երկրպագեցին որպես թագավորի, անուն ստացավ:
Այսօր մեր Նորածին Տիրոջ անվանակոչության .....
Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Անսահման երախտագիտությամբ փառաբանում եմ Երկնավոր Հորը և անսքող ուրախությամբ շնորհավորում ձեզ «տոների մոր»՝ Սուրբ Ծննդյան պայծառաշող տոնի առթիվ:
Այսօր հայ եկեղեցիները վերածվել են հոգևոր Բեթղեհեմի, որոնց սուրբ կամարների ներքո տեղի է ունենում տիեզերքի մեծագույն հրաշքը: Բեթղեհեմյան հովիվների և արևելքից եկած մոգերի հոգևոր ներկայությանն ենք միանում նաև մենք և նրանց հետ միասին շտապում մեր ակնածալից .....
«Ահաւասիկ կամ Ես առ դուրս և բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում՝ եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա»:
«Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ»: (Հայտնություն 3:20)
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս.
Այսօր Ամանոր է: Եվ Աստվածային սերը և գալիք տարվա բարի և գեղեցիկ սպասումները ոգևորում և երջանկացնում են մեզ: Մենք մեծ ցնծությամբ սպասում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի .....