
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Լիճը նկատեց, որ կամաց-կամաց լճակի է վերածվում և աղերսեց.
- Մարդի՜կ, շտապ մաքրեք ինձ:
Բայց մարդիկ միայն ձեռքերը թափ տվեցին.
- Ոչինչ, լճակն էլ է մեզ բավական:
Լճակը տեսավ, որ ճահճի է վերածվում և խնդրեց.
- Օգնե՜ք, քանի դեռ ուշ չէ:
Մարդիկ կրկին չլսեցին նրան: Եվ շուտով, իսկապես, նախկին լիճ-լճակը ճահճի վերածվեց:
Այժմ մարդիկ շրջանցում էին այն, խրվում դրա մեջ (ոմանք նույնիսկ խեղդվում) և զայրանում.
- Ոտեղի՞ց են այս ճահիճներն առաջանում:
Եվ հավելենք, .....
Եփրատ գետի ափին Շրջապատված անունով վանք կար, որտեղ բազում կրոնավորներ կային: Վանահայրն արձակեց հինգ կրոնավորների, որպեսզի քաղաքում վաճառեն ձեռագործը և անհրաժեշտ պիտույքներ բերեն: Երբ գնացին, նրանցից մեկն ինչոր անհրաժեշտությամբ բաժանվեց և մի փոքր հեռանալով՝ հանդիպեց մի պոռնիկ կնոջ, հրապուրվեց և ընկավ նրա հետ, իսկ եղբայրները, գտնելով նրան, չկարողացան իրենց հետ տանել վանք, որովհետև նա հույսը կտրել էր: Երբ չորսը վերադարձան, մեծ սուգ պատեց .....
Մի անգամ մի զբոսաշրջիկ այցելեց հայտնի ծերին և զարմանքով բացահայտեց, որ նրա կացարանը բաղկացած էր գրքերով ու սրբապատկերներով լի ընդամենը մի սենյակից: Մի սեղան, աթոռ՝ ահա, և ողջ կահավորանքը:
- Իսկ կահույքդ որտե՞ղ է,- զարմացավ զբոսաշրջիկը:
- Իսկ քո՞նը,- հարցրեց ծերը:
- Ի՞մը: Բայց ես ճամփորդում եմ: Ես զբոսաշրջիկ եմ:
- Ես նույնպես,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Ռայիթայից մեզ մոտ եկած եղբայրները պատմեցին, թե մի ողբացող ծեր կար, որ նստում էր այրում, և Նա այնքան արթուն էր մտքով, որ ուր էլ գնար, ամեն քայլափոխի քննում էր իր անձն ու ասում. «Ի՞նչ է, եղբա՛յր, որտե՞ղ ենք մենք հիմա»: Եվ եթե իր մտքերը գտնում էր աղոթելիս և սաղմոսելիս, ասում էր. «Ահա՛ բարի է», իսկ եթե բռնացնում էր իրեն սնոտի խորհուրդներով տարված` անարգում էր իրեն, նախատում և ասում. «Արի՛ այստեղ և քո գործերի՛ն հետևիր, չա՛ր ծեր»: Այսպես .....
Մի օր ծառը որոշեց առանց արմատների ապրել:
- Ինչի՞ս են պետք: Սև են ու կեղտոտ և չեն թողնում ուզածս տեղը գնամ:
Ծառն իրեն թափ տվեց, ազատվեց արմատներից ու սկսեց գնալ ուր ուզում է և անել այն, ինչ ուզում է:
Մի բանն էր վատ՝ երկար չտևեց ազատությունը: Շուտով չորացավ ծառն ու մեռավ:
Նա նույնիսկ չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքը արմատների մեջ էր:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Ոմն մենակյաց՝ Ամոն անունով, երբեք իրեն մերկ չէր տեսել և ասում էր. «Վայել չէ մենակյացին իր մարմինը տեսնել»: Մի անգամ գետն անցնելու անհրաժեշտությունն ունեցավ, բայց չէր ուզում մերկանալ: Աղոթեց առ Աստված` խնդրելով անցկացնել իրեն` առանց հատելու իր կամքը, և հրեշտակը նրան փոխադրեց գետի այն կողմը: Սա երիտասարդ տարիքում հրաժարվում էր ամուսնանալ, սակայն երբ խրախուսողներից ոմանք հորդորեցին չհակառակվել ամուսնությանը, այլ կին առնել, հոժարեց և .....
Ճգնավորներից մեկն ասաց. «Գլխավորը խաչը կրելն է, այլ ոչ թե քարշ տալը: Քարշ տալը չափազանց ծանր է»:
Կրել նշանակում է արիաբար «ճանապարհ հարթել» այն ամենի միջով, ինչը մեզնից յուրաքանչյուրին խանգարում է Քրիստոսի ետևից գնալ՝ օրեցօր քեզ հաղթահարելով, օրեցօր ուղղվելու սկիզբը դնելով:
Քարշ տալ նշանակում է թուլակամություն անել, խղճալ քեզ, վախենալ հավիտենական կործանումից և գործնականում ոչինչ չանել սեփական փրկության համար:
Թեև, այլ .....
Գնացինք Սինա` աբբա Զոսիմոս Ցիլիկիացու մոտ, ով թողնելով եպիսկոպոսությունը՝ եկել և բնակվում էր սինեական կենցաղավարությամբ և բարի գործով: Պատմեց մեզ և ասաց, թե՝ երբ երիտասարդ էի, ելա Սինա լեռը և մտա մի այր, որտեղ մի ծեր կար` սեբենից փիլոն հագած: Երբ ինձ տեսավ, նախքան ողջունելը՝ ասաց. «Ինչի՞ համար եկար այստեղ, Զոսիմե՛, այստեղ չես կարող նստել»: Ծունր դրեցի և ասացի. «Ողորմությո՛ւն արա, աբբա՛, և ասա` որտեղի՞ց ես ճանաչում ինձ»: Եվ նա ասաց. .....
Իրեն գիտակ համարող գորտն իր առջև նպատակ դրեց՝ ջրից չոր դուրս գալ: Ինչե՜ր ասես, որ չարեց դրա համար: Ե՛վ դանդաղ էր դուրս սողում ջրափոսից, և՛ գնդակի պես դուրս էր թռչում, միևնույն է, թաց էր: Եվ միայն մեծ երաշտի ժամանակ իրականացավ նրա երազանքը: Տապից տառապող գորտը դուրս ելավ ջրափոսից, զննեց իրեն՝ ոչ մի կաթիլ:
Թվում էր, որ այժմ պետք է ուրախանար, քանի որ նպատակն, ի վերջո, իրագործված էր: Բայց ի՜նչ: Նա աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի կրկին թաց դուրս գար .....
Մեկը կարասի բերեց մի ծերի համար և ասաց. «Վերցրո՛ւ քո կարիքների համար, քանզի ծերացել ես»: Եվ ծերն իրոք տկարացած էր: Սակայն ասաց. «Դու յոթանասուն տարի անց եկար ինձնից վերցնելու իմ դարմանողին: Վաթսուն տարի է` այս տկարության մեջ եմ, բայց ոչ մի բանի կարոտ չմնացի` Աստծո խնամարկության և դարմանման շնորհիվ»: Եվ չվերցրեց կարասին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի օր հայր Պաիսիոսի մոտ ամուսիններ եկան փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր,- ասաց ամուսինը,- ինձ ընդունելու կարիք չկա, թող միայն կինս Ձեր ժամանակից մի փոքր խլի, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կինը կարողանար ասել ինչ ուզում էր: Աղջնակն ուզում էր մոր ետևից վազել: «Նստիր այստեղ,- ասացի նրան,- մայրիկը շուտով կգա»: «Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ: «Չէ»,- պատասխանեցի: Տեսնեմ .....
Ծերերից մեկը պատմում էր, թե մի կրոնավոր կար` աշխարհից հրաժարված, և գյուղում թողել էր իր կնոջն ու միամորիկ դստերը, որը երախա էր (նախամկրտական կարգի մեջ եղող) և տակավին քրիստոնյա չէր, և երախայության մեջ էլ մեռավ դուստրը: Եվ աղջկա հայրը երեք մասի բաժանեց իր ունեցվածքը. մի մասը բաժանեց աղքատներին՝ նրա հոգու փրկության համար, մյուս մասը տվեց կնոջը և իր բաժինը ամբողջությամբ դարձյալ տվեց աղքատներին՝ հանուն իր դստեր: Եվ ձայն եկավ նրան երկնքից, որ ասում .....
Խոհեմությունը հարցրեց մի մարդու, թե նա ինչու չի վախենում մեղք գործել:
- Դե, բոլորն էլ մեղք են գործում,- նույնիսկ զարմացավ մարդը:
- Իսկ երբ բոլորն Ահեղ Դատաստանի ժամանակ պատասխան տան, դու նույնպես ցանկանում ես բոլորի հետ լինե՞լ:
Նայեց մարդը խոհեմությանը և առաջին անգամ մտածեց այն բաժնի մասին, որը միայն իրեն է սպասում…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Եկան մի քանիսը հայր Աղաթոնի մոտ` լսած լինելով նրա մասին, թե մեծ դատողություն ունի, և կամեցան փորձել նրան և տեսնել, թե կբարկանա՞: Ասացին նրան. «Աղաթո՛ն, լսել ենք քո մասին, թե պոռնիկ ես և ամբարտավան»: Եվ նա ասաց. «Այո՛, այդպես եմ որ կամ»: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն շատախոս ես ու բանսարկու»: Եվ նա ասաց` այո՛: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն, հերձվածող ես», իսկ նա ասաց. «Ո՛չ, հերձվածող չեմ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. .....
Մի հին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում, և խեղճ փոքրիկը ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: Սակայն, նա միշտ հնազանդ ու հարգալիր որդի էր, երբեք չէր տրտնջում, այլ միայն թաքուն լաց էր լինում: Երբ մեծացավ, կյանքն այլևս անտանելի դարձավ նրա համար՝ նա իրեն անպետք ու ավելորդ էր զգում հարազատ հարկի ներքո: Ուստի, սրտի ցավով որոշեց հեռանալ .....