
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, ապա լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: Նույնը և լինում է պահեցողության շրջանում, երբ մարդն իր ազատ կամքով Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, ապա աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի չէին և խանգարում էին մարդուն հասնել ճշմարիտ բարեպաշտության: Աստվածային լույսը մարդուն գիտակցել է տալիս իր անկատարությունը, դրդում է մարդուն մաքրագործելու և դարմանելու մեղքից վիրավորված իր հոգին:Քրիստոնյան յուրաքանչյուր տոնին փորձում է արժանավայել պատրաստվել և այդ ընթացքում յուրահատուկ նախապատրաստության մի շրջան է պահքը:
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարել կյանքը և հոգին հարստացնել պահեցողությամբ (Հայր Պիմեն):
Դեռևս դրախտում առաջին պահքը սահմանվեց, որը խախտվեց մարդկության նախածնողների կողմից: Պահքի խախտումը իր հետ բերեց տրտմությամբ ու ցավով լի ծնունդ, կյանք և մահ: Առաջին մարդկանցից սկսյալ առ այսօր պահք պահողները դրախտային կյանքի ու անմահության, ինչպես նաև աստվածային շնորհների պատճառ են դառնում: Աստվածաշնչում հանդիպում ենք մի շարք պահեցողների՝ հանձինս Նոյի, Մովսեսի, Եղիայի, Եղիսեի, Դավթի, Հուդիթի, Դանիելի ու իր ընկերների և շատ ուրիշների, ովքեր, պահքով պաշտպանված լինելու շնորհիվ, մասնակից եղան Աստծո զորությանը, արժանացան աստվածային ողորմածության և շնորհների:
Պահքերը տարբեր են լինում
Դրանք են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքի ժամանակ հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և օգտվում միայն բուսականից: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև՝ բացառելով ձեթը, գինին և այն ամենը, որ պարարտացնում է մարմինը: Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից:
Պահքի բնույթները և տեսակները
Առաջին բնույթը՝ հեռու մնալ մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից և ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է այն պատճառներով, որ չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից: Ըստ եկեղեցու վարդապետների՝ մարմնի պահքը գեղեցիկ է այն դեպքում, երբ հոգին զերծ է մեղքերից: Ով իրեն պահում է կենդանական կերակուրներից, բայց ոչ մեղքերից, ապա այդպիսի պահքը նմանվում է սատանայի պահքին, որովհետև նա ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց:
Երեք տեսակի պահքեր կան. առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը և երրորդը՝ օրապահքը:
Պահքի օրերին տոներ չպետք է կատարել, բայց կան բացառություններ
Այդ օրերն են.
1. Բարսեղ հայրապետի, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Սեղբեստրոսի Հռոմի հայրապետի և Եփրեմ Խուրի Ասորու հիշատակությունները՝ Սբ. Ծննդյան պահոց շաբաթ օրը:
2. Առաջավորաց պահոց ուրբաթ օրը՝ Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակը:
3. Մեծ պահոց բոլոր շաբաթ օրերը. առաջին շաբաթ՝ Թեոդորոս զորավոր, երկրորդ շաբաթ՝ Կյուրեղ Երուսաղեմացի և Կյուրեղ Աղեքսանդրացի, երրորդ շաբաթ՝ Հովհաննես Երուսաղեմացի, Օձնեցի, Որոտնեցի և Տաթևացի, չորրորդ շաբաթ՝ Քառասուն մանկունք, հինգերորդ շաբաթ՝ Լուսավորչի մուտն ի Վիրապ, վեցերորդ շաբաթ՝ հիշատակ Ղազարոսի հարության:
4. Ամբողջ Ավագ շաբաթը նվիրված է տերունի հիշատակների:
5. Եղիական շաբաթապահոց բոլոր օրերը նվիրված են Սուրբ Հոգու Գալստյան հիշատակին:
6. Լուսավորչի, Վարագա խաչի և Սբ. Հակոբի շաբաթապահքերի երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին սրբոց տոներ են կատարվում:
Պահքի միջոցով
Պահքը առողջացնում է հոգին, մաքրագործում սիրտը: Խոհեմ և տևական պահեցողության արդյունքում հոգին լուսավորվում է շնորհով, և միտքը սկսում է օտարանալ չար խորհուրդներից: Ըստ Շնորհք պատրիարքի՝ զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը: Սուրբ Հոգու շնորհը, ներթափանցելով սրտի խորքերը, բացահայտում է մեղքի արմատները և դրդում զղջման:
«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13):
Պողոս պատրիարքը նշում է, որ ծոմապահությամբ և պահեցողությամբ է լինում մարմնի առողջությունը: Ով առողջ և զորավոր է, նա կարող է չափավորապես հեռու մնալ համեղ ու սննդարար կերակուրներից և ըմպելիքներից՝ դրանով ճնշել մարմինը, սպանել ախտավոր կրքերը, զգայական բաղձանքների անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն՝ սպասավորելով հիվանդներին, թաղելով անտեր մեռելներին, ուխտի գնալ սրբազան վայրերը, համբերել վշտերին, ճգնություններին, մինչև իսկ մարմինը տալ գանակոծության կամ մահվան` Աստծո սիրո համար: Սրանցով նվաճված մարմինը կհնազանդվի հոգու կամքին: Ինչպես որ մարմինը կերակուրներով զորանալուց՝ տկարանում է հոգին, այնպես էլ պահեցողությամբ մարմինը տկարանալուց` զորանում է հոգին: Ըստ դրա՝ «Երբ տկարանում եմ՝ այնժամ զորանում եմ» (Բ Կորնթացիներ 12:10), ուրեմն պետք է ճնշել մարմինը ծոմով, պահեցողությամբ և չափավորությամբ, որ հլու հնազանդ ծառայի Աստծուն մինչև վերջ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները, .....
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ .....
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, .....
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր:
Օրապահքերն ամենահին և կանոնավոր պահքի օրերն են: Հրեաները նախկինում և այսօր ևս շաբաթը երկու օր պահք են պահում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին (Ղուկաս 18:12): Դեռ վաղ ժամանակներից քրիստոնյաներն .....
Ապաշխարություն բառը ժամանակակից շատ քրիստոնյաների մոտ հնչում է սոսկ իբրև մի բառ, որը կապ չունի իրենց առօրյա կյանքի ու նպատակների հետ: Այն գործ ունի այնքանով, որքանով մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես կրոնական մի գործառույթ, որը ապահովագրում է իրենց կրոնական փրկության «հավիտենական տոմսի» անհրաժեշտ գինը, սակայն այդ «հոգևոր օդանավակայանից» դուրս այն այլևս տեղ չունի կյանքում:
Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Որպես բարձրագույն .....
Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ .....
Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել .....
Ահա Մեծ պահքի ընթացքի մեջ ենք, որը մեզ տալիս է հոգևոր խորհրդածության նոր հնարավորություն Աստծուն մոտենալու, Ում լուսափայլ հաղորդակցությունը ներթափանցում է մեր մեջ և մարդու էությունը լցնում կենսախինդ կյանքով: Հարկ է վերհիշել, որ կյանքի կարևորագույն ելակետային հանգրվաններից են մարդու հոգևոր վերածնունդն ու հոգևոր կատարյալ հասակին հասնելու առհավատչյան: Այն հարթ ու հեշտ ճանապարհ չէ: Դրա համար բազմաթիվ քրիստոնյաներ սահմանափակվում են պարզապես .....
Մարդու կյանքը լի է վայրիվերումներով․ գտնվելով հոգևոր և նյութական աշխարհների խաչմերուկում, նա փորձում է գտնել իր տեղը, հարմարվել կենցաղի բազմածուփ ծովին, հարմարվելով՝ ուզում է ինչ որ բան փոխել, անել մի քայլ առաջ և այդ առաջընթացով իմաստավորել իր գոյությունը։ Մարդն իր առաջին իսկ քայլերից ձգտում է զարգացման և մինչև իր վերջին շունչը փորձում է իր ներդնումն անել աշխարհի ձևափոխման գործընթացին, իր իսկ ինքնությունն է հուշում նրան նորություն .....
«Փո՛ղ հնչեցրեք,- ասում է սաղմոսերգուն,- մեր տոնի բարենշան օրերին» (հմմտ․ Սաղմոս Ձ 4)։ Այս է մարգարեական հրամանը, որ բարձրահունչ երգակցությամբ տոնախմբենք բարենշան այս օրը։ Չէ՞ որ ճանաչեցինք պահքի շնորհները՝ ըստ Եսայի մարգարեի, ով մերժելով հրեական պահքը՝ ճշմարիտ պահեցողությունն է մեզ մատնացույց անում՝ ասելով․ «Հակառակության և կռիվների մեջ ծոմ մի՛ պահեք, այլ քանդե՛ք անիրավության բոլոր կապանքները» (հմմտ. Ես. ԾԸ 4, 6)։
Տերը Ինքը .....
Պահքի մասին
Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր, որոնք հարյուր հիսունութն են և բաժանվում են օրապահքերի, շաբաթապահքերի և հիսնակաց պահքի: Օրապահքերը` չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, կարգվել է ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և խաչելության, շաբաթապահքերը հիմնականում առաջացել են հիսնակաց պահքերի տրոհումից: Եկեղեցական Հայրերը, տեսնելով, որ աշխարհականների համար դժվար է տարվա մեջ մի քանի անգամ հիսուն օր պահք պահելը, կարգ հաստատեցին, .....
Բազում են այս պահքի մասին վկայող խոսքերը, սակայն մենք սակավը միայն կթվենք: Երանելի Բարսեղն ասում է, որ պահքը դրախտից իսկ օրինադրվեց, ուստի և այն հասակակից է մարդկությանը: Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց, այլ դյուրությամբ խախտվեց մարդու կողմից՝ պատճառ դառնալով նրա՝ անբան կենդանիների ու մեռյալների կարգին դասվելուն: Արդ, այդ պահքի օրինակով մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի, քանի որ այն առաջինը .....
Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը, որին նախորդում է շաբաթապահք: Քրիստոնյան տոնին նախապատրաստվում է պահք պահելով: Ինչո՞ւ է Հայ եկեղեցին տարվա կեսը սահմանել որպես պահքի օրեր, որոնք բաժանված են օրապահքերի, շաբաթապահքերի և քառասնօրյա պահքի:
Պահքի նշանակության մասին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Պահք պահիր, քանի որ մեղք ես գործել, պահք պահիր, որպեսզի չմեղանչես: Պահք պահիր, որպեսզի .....
Բարեկենդանը քրիստոնեական ժամանակների ամենասպասված տոներից է, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Մեծ պահքին, բայց մինչ սկսելը այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով սնվել, միաժամանակ ուրախ երգ ու պարով ուղեկցելով, քանզի գալու են երկար ու ձիգ պահքի օրերը, որն այս տարի սկսվում է փետրվարի 16-ին և ավարտվում Զատկի սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 5-ին։
Անդրադառնանք գլխավոր հարցին` ինչո՞ւ է անհրաժեշտ պահքը։ Մարդ .....