
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Քրիստոսի սուրբ վկաները Կողոսա քաղաքից էին, սուրբ Պողոս առաքյալի աշակերտները, ամբարիշտ Ներոն արքայի օրոք: Եղավ որ Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը գնաց Եփեսոս քաղաքը, այնտեղից հալածեց դևերին, խորտակեց Արտեմիդեսի բագինները և քանդեց ու ավերեց կուռքերի տաճարը: Եվ դիցապաշտ մարդիկ, որ աղանդված էին կուռքերի մոլորությամբ, չունեին դիվական զոհ մատուցելու տեղ: Եվ այնուհետև գնում էին Կողոսա քաղաքը` կատարելու աղտեղի տոնը, քանի որ դեռևս կային Արտեմիդեսի .....
Մի քաղաքում, որի անունը Օգոստեա էր, իշխանը հրամայեց բռնել քրիստոնյաներին, բերել, որպեսզի զոհեն պիղծ դևերին: Եվ սպասավորները ելան, հրապարակից բռնեցին մի պոռնիկ կնոջ և տարան իշխանի մոտ: Իշխանը տեսնելով այն կնոջը` նախ կամեցավ ողոքական խոսքերով համոզել, որ զոհ մատուցի: Իսկ կինը չէր հնազանդվում հրամանին և համարձակ ասաց. «Ես քրիստոնյա եմ»: Դատավորը տեսնում է, որ արհամարհում է թագավորի հրամանը, ասում է նրան. «Քո անունն ի՞նչ է»: Եվ նա ասում .....
Գալով Անտիոք քաղաքը` Նոմերիանոս թագավորը պիղծ դևերին զոհ էր մատուցում: Ուզեց մտնել Աստծու տունը: Իսկ երիցս երանելի Բաբելասը` Աստծու եկեղեցու եպիսկոպոսը, որ Անտիոքում էր, Քրիստոսի հոտի գեղեցիկ և հանճարեղ հովիվը, գիտեր մեծ իմաստությամբ հովվել իր ենթականերին, երբ լսեց, որ Նոմերիանոսը ուզում է մտնել Աստծու տաճարը, ձայնը բարձրացրեց ժողովրդի մեջ և բարձրագոչ ասաց. «Հաստատո՛ւն եղեք, որդյակներ, այստեղ, ներսում մնացեք, որովհետև ապականիչ գայլն .....
Մաքսիմիանոս թագավորը մտավ Նիկոմիդիա քաղաքը, զոհ մատուցեց Ապողոնին և երբ վերջացրեց պիղծ գործը` ելավ կռոց տաճարից: Եվ ելնելիս` նրան մոտեցան Ապողոնի Արտեմիոս և Փիբիանոս քուրմերը և ասացին. «Ինքնակա՛լ տեր, դու մեծ հոժարությամբ զոհ ես մատուցում աստվածներին և բազում ուրիշների աշխատում ես նույնն անել տալ: Որի շնորհիվ մեր աշխարհը խաղաղությամբ է ապրում, միշտ ու հանապազ հաղթություն բերելով քո թագավորությանը: Իսկ այժմ մեր քաղաքում ոմանք կան, որ .....
Սուրբ Բագարատը սուրբ առաքյալների աշակերտն էր, սուրբ Պետրոսի միջոցով ձեռնադրվեց եպիսկոպոս և ուղարկվեց արևմուտք` Սիկիլի կղզին, Տորոմենի քաղաքը: Մտնելով նավ` իր վարդապետությամբ աստվածգիտության դարձրեց նավապետ Ուղկանիտոսին, նավավար Ագրինոսին և այլ նավաստիների: Եվ երբ նավարկեցին, կղզում գտան բոլոր քաղաքներն ու գավառները` կռապաշտ: Երանելի Բագարատը հեծեծանքով հոգոց հանեց, ձեռքերն ու աչքերը բարձրացրեց երկինք և Աստծուն աղաչեց այն մոլորյալ .....
Մաքսիմիանոս թագավորը եկավ մի երևելի քաղաք, որ կոչում են Բիքով, որն արևմուտքում է և Գալիլեայի ու Հռոմի միջև է: Կանչեց աստվածների քուրմ կոչվածներին և մեծ ուրախություն արեց: Խնջույքի ժամանակ ասաց մեկին, որ նրանց պիղծ պաշտամունքի առաջնորդն էր և առանց որին զոհ չէին մատուցում աստծուն և որի անունը Մարկեղինոս էր. «Մեծ աստվածների հայր, քո կամքով են լինում ամբողջ աշխարհում զոհաբերություններն աստվածներին, և մեծապես կկատարվեն»: Մարկեղինոսն .....
Սուրբ եպիսկոպոս Թեոպոմպիսի և Թեովն կախարդի վկայությունից հետո այս չորս զինվորները` Բասիոսը, Եվսեբիոսը, Եվտիքոսը և Բասիլիոսը միասին եկան թագավորի առջև, քանդեցին իրենց մեջքի գոտիները, դրին նրա ոտքերի մոտ, բարձրաձայն աղաղակելով ասացին. «Քրիստոնյա ենք»: Նրանք առաջնորդներ և արքունի դռան պատվականներ էին, ավելի մեծ պատիվ ունեին, քան իրենց զինվորակիցները: Իսկ երբ թագավորը տեսավ, շատ բարկացավ և ասաց նրանց. «Իսկապես քրիստոնյա՞ եք, ինչպես .....
Շապուհ արքայի տարիներին սաստիկ հալածանք եղավ` ավելի դառն, քան բոլոր թագավորների ժամանակ, և անթիվ եղան Քրիստոսի վկաները: Այդ ժամանակ Բարդիշո եպիսկոպոսը բռնվեց և բերվեց Շապուհ թագավորի առաջ, որպեսզի առավել տանջանք ընդունի իբրև հավատացյալ քրիստոնյաների ուսուցիչ և Քրիստոսի վկաների հորդորիչ, արհամարհելով տանջանքները և մահը հանուն Քրիստոսի:
Արքան ասում է Բարդիշոյին. «Ի՞նչ է, որ լսում եմ, թե սովորեցնում ես ընդդեմ մեր օրենքների և արհամարհում .....
[Երբ] Վերնատանը Սուրբ Հոգին իջավ նրանց մեջ, սուրբ առաքյալների գլխավորները` տասներկու աշակերտները, վիճակ ստացան տարբեր ազգեր, հողմերի ձայնով երկնագործելու հրեղեն լեզուների տարուբերմամբ, և ավագության ձեռնադրություն ստացան, իշխանություն ստացան մեղքերը թողնելու և բռնելու, և ցույց տալու նշան ու արվեստ, ախտերին փարատում շնորհելու, և ցավերը վերացնելու, և սատանային հալածելու, և մեղքերից բաժանելու, ապականության ծառայությունից ազատելու` դեպի .....
Այն օրերին հռոմայեցոց թագավորն էր ամբարիշտ Նոմերիանոսը: Իր արքայության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ, մտադրվելով ամբողջապես վերացնել քրիստոնյաների կարգն ու կրոնը և չարաչար տանջանքներով սպառել Քրիստոսի հավատացյալներին: Դատավորներ և իշխաններ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը, որ դատապարտեն նրանց, ովքեր չեն պաշտում սնոտի չաստվածներին և չեն երկրպագում աստված կոչվածներին: Այն ժամանակ խռովության ամպրոպ և դառն սուգ .....
Սիրելիներ և բարեկամներ, պատմությունս անհավատալի չէ աներկմիտ որդիներին, որոնք հայրենատուր վարքի են հետևում: Այլև իրավացի եմ համարում, որ արտասուքով ու չարչարակցությամբ վշտակից լինեք, նաև մանավանդ գոհությամբ աղոթք մատուցեք մեր բոլորի Աստված և Տեր Քրիստոսին, որպեսզի, ինչպես խոստացա, գեղեցկապես սկսեմ գրել մեր հովվապետ և վարդապետ Բարսեղի անհաս վարքն ու սքանչելագործությունը, որ ժամանակ անց խոր մոռացության չմատնվի: Ու նաև` երիցս երանյալ և .....
Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Տիմոթեոս անօրեն բռնավորը կալանել տվեց սուրբ եպիսկոպոս Գենարիոսին և հրամայեց իր առջև բերել քահանայապետին: Երբ եկավ նրա առաջ, դատավորն ասաց նրան. «Տեսնում եմ հասակիդ վայելչությունը և կարծում եմ, որ ազատ տոհմից ես: Դրա համար քեզ խորհուրդ եմ տալիս և աղաչում փրկիր քո անձը և ազատիր քեզ բազում տանջանքներից, քանի որ եթե դու չբուժվես տանջանքից, քո Աստվածը քեզ բուժել չի կարող»: Իսկ աստվածիմաստ Գենարիոսը նրան պատասխանեց. .....
Տեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. դրանք մոլորության ծառաներն են, որ բռնված են այս աշխարհի սնափառությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունը .....
Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Գուրիաս անունով մի մարդ Սարկիդիմիա կոչվող գյուղից, Աստծու երկյուղած և ամեն առաքինությամբ զարդարված, ուներ իր բարեպաշտությանը համաշունչ մեկին նույն գյուղից, որի անունն էր Սամոնաս: Նրանք ամեն ինչով վարժ ու հմուտ էին Աստծու պատվիրաններին և հանապազ, առանց դադարելու սերմանում էին կյանքի Բանը, Քրիստոսի հավատացյալներին զգուշացնելով կուռքերի մոլորությունից` չվախենալ և չերկնչել մահից և բռնավորների սպառնալիքից:
Այս .....
Աստվածահաճո և մեծ Գրիգորիոս վարդապետը Երկրորդ Կապադովկիո երկրից է, Անձիանձ քաղաքից, Անձիանձի Գրիգոր եպիսկոպոսի որդին: Եվ նրա պատմությունն այսպես է: Քանի որ նրա մայրը արու զավակ չուներ, գիշեր ու զօր արտասուքով խնդրում էր Աստծուց իրեն արու զավակ տալ: Եվ երազում տեսնում էր պատկերը որդու, որ ծնելու էր: Եվ երբ մանուկը եղավ` մայրը նվիրեց Աստծուն: Եվ մանուկն աճեց և շատ ուսումնասեր եղավ: Գնաց Կեսարիա ուսանելու, այնտեղից` Պաղեստին, ապա Աղեքսանդրիա, .....