
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի մենակյաց, նախանձող չարի ազդմամբ, գլորվեց մեղքերի մեջ` բազում տարիներ մնալով այն գործի մեջ, որն ախորժում է շնությունը: Սա մի բարի սովորություն ուներ. երբ այդ նանիր գործերից հետո գալիս էր իր խուցը, կնգուղը քաշում էր գլխին, հավաքում էր մտքերը, սկսում էր սաղմոսել և եռանդուն ծնրադրել, ջերմ արտասուքներով և հառաչանքներով լաց լինել, կուրծքը և երեսը ծեծել, փետել մորուքն ու թքել դրա վրա: Ձանձրացավ սատանան նրա աղոթքներից. և մի օր գիշերը գնալով նրա .....
- Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, մի մեծ կաթսա տուր:
- Չեմ տա, նույնիսկ ինձ չի բավականացնում:
- Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, ավելի փոքր կաթսա տուր:
- Փոքրն էլ չեմ տա:
- Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, այդ դեպքում՝ ամենափոքր կաթսան տուր:
- Ասացի՝ չեմ տա, ուրեմն՝ չեմ տա:
- Դե, ինչպես կուզես: Ա՛ռ քեզ մի կարկանդակ:
- Տո՛ւր: Իսկ ինչո՞ւ միայն մեկը: Չէ՞ որ դու առատաձեռնությունն ես:
- Ախր ես շատ էի ուզում տալ, իսկ դու կաթսա չտվեցիր:
Ահա, այսպես .....
Ծերն ասաց. «Երբ սատանան տեսնում է, որ Աստված քեզ ողորմելով` արթնություն է տվել հոգուդ, այնժամ քեզ մտցնում է քո սենյակը՝ գործի համար, բռնադատում է և ասում. «Գործի՛ր այս գործն այսօր, որովհետև անհրաժեշտ է», կամ` «Գնա՛ այսինչի մոտ», կամ` «Տե՛ս այսինչ բանը»: Այս ամենն անում է, որպեսզի չթողնի քեզ քո լռության մեջ և հափշտակի քո հառաչանքների քաղցրությունը: Եվ եթե սատանայի ծառաները իմանան, որ դու հոժարությամբ երկարատև աղոթքների .....
Մի աստվածավախ մարդ եկեղեցի գնաց: Իսկ մոմ մոռացավ գնել: Հիշեց այդ մասին միայն այն ժամանակ, երբ արդեն խորանի մոտ էր, որտեղ Սուրբ Պատարագն էր սկսվել:
Ի՞նչ անել: Եթե մոմավաճառի մոտ վերադառնար, պիտի մարդկանց աղոթքը խանգարեր: Եվ որոշեց՝ ինքս կկանգնեմ մոմի փոխարեն:
Եվ կանգնեց: Ողջ Պատարագը՝ ուղիղ, առանց շարժվելու ու շեղվելու, միայն երբեմն խոնարհվելով և ինչպես երբեք՝ աղոթքով բոցավառվելով…
Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, հիշեց, որ մոռացել է .....
Հայր Կոզմասին, որ կույս էր, պահեցող և ողորմած, երբ թախանձելով խնդրեցին ասել, թե ո՞րն է իր մեջ մեծագույն բարիքը, ասաց. «Տիրոջ շնորհով երեք առաքինություն ստացա. չծիծաղեցի, չերդվեցի և սուտ չխոսեցի իմ բոլոր օրերում: Եվ պետք է իմանալ, որ ինչպես ճանապարհին, այնպես էլ խորհուրդների կողմից կոխրտված մտքում ոչինչ չի բուսնում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ծերն ասաց. «Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքը և հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքը և չզսպի բարկությունն ու զայրույթը և չհանդարտեցնի մերձավորին՝ չի կարող ապրել»: Դարձյալ ասաց. «Եթե մարդը սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերը և գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը` անարատությամբ կընթանա առ Աստված. և եթե .....
Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է.
- Տարակուսած եմ. եկել ես այստեղ ճգնելու և աղոթելու, հոգևոր լռության մեջ .....
Մեկը երանելի Բոմբոսի մասին ասում էր, թե նա բազում տարիներ աղոթում էր` ասելով. «Տե՛ր, մի՛ փառավորիր ինձ երկրի վրա»: Եվ Աստված այնքան պատվեց և փառավորեց նրան՝ ինչպես Մովսեսին, քանզի ինչպես նրա երեսին հնարավոր չէր նայել՝ դեմքից ճառագող փառքի պատճառով, որ Աստված էր տվել նրան, այնպես էլ սա ստացավ նույն շնորհը, և ոչ ոք չէր կարող նայել նրան՝ նրա կյանքի վերջին օրերին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Մի իշխան մեկը մյուսի ետևից երեք մարդու է վարձում, որպեսզի իր ծերունի հորը խնամեն: Առաջինը երեք օրից ավելի չի դիմանում և հեռանում է, երկրորդը յոթ օրից ավելի չի համբերում և փախչում է, իսկ երրորդը շարունակում է խնամել: Հետաքրքրությամբ լցված իշխանը հարցնում է երրորդին.
- Ամեն գիշեր սպասում եմ, որ համբերությունդ կհատի և ինքդ էլ ջրով լի բաժակը բարկացած կշրխկացնես գետնին ու կհեռանաս, որովհետև ծերունի հայրս ամբողջ գիշեր տասնհինգ րոպեն մեկ գալիս, .....
Եվսեբիոս քահանա Հռայիթացին մեզ ասաց. «Մի անգամ դևը անցնում էր ծերի սենյակի մոտով՝ կրոնավորի զգեստներով, և բախեց դուռը: Բացեց ծերը և ասաց. «Աղոթի՛ր»: Եվ դևն ասաց. «Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»: Դարձյալ ասաց ծերը. «Աղոթի՛ր»: Եվ նա կրկնեց նույն բանը: Այնժամ ծերն ասաց. «Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»: Եվ իսկույն փախավ դևը՝ ինչպես հրից, ու անհայտացավ»:
«Սուրբ հայրերի .....
Գայլերը հարձակվում են մի հովվի հարյուրավոր գառների վրա և բոլորին կոտորում, իսկ հովվին էլ՝ մահացու վերքեր հասցնում: Մտահոգված հարևանները հավաքվում են և փորձում հասկանալ, թե ինչու Աստված չօգնեց այդ հովվին, որը մեծ ջանքերով այդքան գառներ էր պահել ու խնամել, բայց արդեն երկրորդ անգամ նրան դժբախտություն էր պատահում և հարցնում են այդ հովվին լավ ճանաչող մի մարդու, որն ասում է.
- Չեք պատկերացնում, թե որքան իմաստուն են Աստծու ճանապարհները: Այդ հովիվը .....
Մի քանի եղբայրներ ճանապարհ էին գնում և մոլորվեցին: Եվ հանդիպելով ոմանց` հարցրին ճանապարհը, իսկ նրանք ավազակներ լինելով` խաբեցին նրանց և ցույց տվեցին անկոխ ու ամայի տեղանքի ճանապարհը. և ավազակներից մի քանիսը նրանց հետևից գնացին՝ կողոպտելու նրանց: Երբ հասան մոտակա ձորը, որպեսզի այնտեղ կողոպտեն նրանց, հանկարծ հեղեղատից դուրս եկավ կոկորդիլոս և հարձակվեց ավազակների վրա: Իսկ ծերերը թույլ չտվեցին, այլ ձայն արձակելով` ազատեցին նրանց և բարիով .....
Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում.
- Մեր պապի հետ ինչպե՞ս վարվեմ: Բոլորովին անտանելի է դարձել: Վիճում է, հայհոյում, իր սխալները չի ընդունում:
Քահանան նրան մի շիշ ջուր է տալիս ու ասում.
- Սա օրհնված ջուր է, հենց պապն աշխատանքից հետո տուն վերադառնա կամ հենց ձայնը բարձրացնի, միանգամից այս ջրից բերանդ լցրու և որքան կարող ես պահիր: Որքան երկար պահես, այնքան օրհնված ջուրը շատ կօգնի:
Մի շաբաթից տատիկը վազում է կրկին օրհնված ջուր խնդրելու:
- .....
Մեկն աղաչեց հայր Սոպատրոսին և ասաց. «Հա՛յր, ինձ պատվիրա՛ն տուր, որպեսզի այն պահեմ»: Ծերը նրան ասաց. «Կտամ քեզ, որդյա՛կ, պատվիրան, ինչպես որ խնդրեցիր. ոչ մի կնոջ մի՛ թող քո սենյակը մտնի և մի բացի՛ր քո աչքերը նրան տեսնելու համար, մի՛ կարդա նրա ծածուկ թղթերը և մտովին մի՛ պատկերացրու նրա դեմքը, որովհետև թեև այս իրողությունը կատարյալ մեղքերից չէ, սակայն ծանր տքնության և մտքի կորստյան պատճառ է: Դրա համար էլ հեռու վանիր դրանք քո մտքից: Թեև .....