Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Եսթերինոս հայրը գնում էր անապատով, և նրա հետ ուրիշ եղբայրներ էլ կային: Սրանք վիշապ տեսնելով` փախան: Եվ երբ կանգնեցին, եղբայրներից մեկն ասաց ծերին. «Դու է՞լ վախեցար նրանից, հա՛յր»: Ծերն ասաց նրան. «Նրանից չէի վախենում, որդյա՛կ, սակայն եթե չփախչեի նրանից, չէի կարողանա հոգու ամբարհավաճությունից ազատվել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առաքինության մասին
Մի անգամ մի խումբ վանականներ էին հավաքվել Նոր Սկիտեի մոտ: Նրանց մոտով մի վարդապետ անցավ ու չողջունեց՝ ո՛չ «Աստված օգնական» ասաց, ո՛չ «բարի օր», ո՛չ «բարև ձեզ»: Այնժամ վանականներից մեկը հայր Տրիֆոնին ասաց. - Հա՛յր Տրիֆոն, այս վարդապետը լավ, բարոյական մարդ է: Ծերն ի պատասխան ասաց. - Սուրբ լեռան մեր ջորիները նույնպես բարոյական են: Այդպիսով ծերը մատնանշեց, որ միայն մարմնի առաքինությունը, ժուժկալությունը բավարար չեն, այլ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր վանքից վանք շրջելու ընթացքում գարշելի մեղքերի մեջ ընկավ և վանք վերադառնալուց հետո՝ մեռավ, իսկ նրա երեսը սևացած էր: Վանահայրը հոգով իմացավ իրողությունը, և բոլոր վանականների հետ միասին, երեք օր անդադար խնդրեց Աստծուն: Եվ ահա տեսավ, որ Տերը թոթափում էր նրա հոգին դևերից` ասելով. «Վանական գործերի մեջ լինելով՝ մեղանչեց, և այժմ ողջ միաբանությունն է խնդրում: Եթե մի ողջ քաղաք խնդրի մի մահապարտի համար, թագավորը չի մերժի, ապա ես, որ ողորմած .....
Սերը
Քամին մի գեղեցիկ ծաղիկ տեսավ ու սիրահարվեց: Քանի դեռ քնքշորեն շոյում էր ծաղկին, վերջինս ավելի մեծ սիրով էր պատասխանում նրան ու հրաշալի բուրում: Բայց քամուն դա քիչ թվաց, և նա իր սիրո ուժգին շնչով փչեց նրա վրա: Ծաղիկը չդիմացավ ու կոտրվեց: Քամին փորձեց բարձրացնել նրան, կենդանացնել, բայց չկարողացավ: Նա հանդարտվեց, և կրկին սիրո մեղմ շնչով փչեց նրա վրա, բայց ծաղիկն աչքի առաջ թոշնում էր: Այդժամ գոչեց քամին. - Ես իմ սիրո ողջ զորությունը քեզ տվեցի, .....
Ժուժկալության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Աբրահամին և ասաց. «Եթե ճաշակելու առիթ լինի, և մեկը սեղան դնի իմ առջև, և ես երեք պաքսիմատ ուտեմ` շա՞տ կլինի արդյոք»: Ծերն ասաց նրան. «Ի՞նչ ես խոսում, եղբա՛յր, այդքան շա՞տ ես ուտում, թե՞ մտածում ես, որ կալսելու ես եկել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ջանքը
Արքայազնը թագավորից պահանջում է իրեն նշանակել զորքի հրամանատար: Թագավորը մերժում է: Արքայազնը պնդում է իր պահանջը` ասելով. - Հասարակ զինվորներին հրամանատար ես նշանանակել, իսկ ինձ հեռու ես պահում ճակատամարտից, որպեսզի հաղթության դափնիներն ինձ չհասնեն: Թագավորը պատասխանում է. - Դեռ պատրաստ չես մարտի մեջ մտնելու համար, կձախողվես: Արքայազնը նորից է պնդում, որ իրեն հրամանատար նշանակեն: Թագավորն ասում է. - Միայն մի պայմանով՝ եթե բարձրանաս .....
Մտքի արթնության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Ամոնին և ասաց. «Ինձ կյանքի խո՛սք ասա, հա՛յր»: Հայր Ամոնն ասաց. «Գնա՛ և քո խորհուրդները դարձրո՛ւ բանտարկված՝ չարագործների պես, որոնք մարդկանց հարցնում են, թե ե՞րբ կգա կամ ո՞ւր է դատավորը, իսկ սպասման երկյուղից դողում են ու զարհուրում: Այդպես պետք է կրոնավորը սպասի ու հանդիմանի իր հոգին և ասի. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ կանգնելու Քրիստոսի ատյանի առաջ և ի՞նչ պատասխան եմ տալու»: Այսպե՛ս խորհիր հանապազ և կկարողանաս .....
Անքնություն
Անքնությամբ տառապող մի երիտասարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում. - Բժիշկների մոտ գնացի, բայց չկարողացան ինձ օգնել: Նյարդային համակարգս խախտվում է, բայց չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ծեր վանականը նկատում է նրա թանկարժեք հեռախոսը և ասում. - Հեռախոսդ նվիրիր որևէ մեկին: Երիտասարդը խոժոռվում է և նյարդայնացած պատասխանում. - Ի՞նչ նվիրելու մասին է խոսքը, երբ մտածում եմ ավելի շատ գումար աշխատել և ավելի թանկարժեք հեռախոս գնել: Վանականը .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծերի մասին ասում էին, թե հիվանդացավ և կամենում էր փոքր­ինչ թարմ հաց ճաշակել: Ճգնավոր եղբայրներից մեկը լսելով այդ՝ վերցրեց իր մաղախը, դրեց չոր հացը, գնաց Եգիպտոս և փոխելով հացը` բերեց ծերին: Տեսնելով այն դեռ տաք` զարմացան, իսկ ծերը չէր ուզում ճաշակել` ասելով. «Դա եղբոր արյունն է»: Եվ ծերերն աղաչեցին նրան՝ ասելով. «Ի սեր Աստծո՝ կե՛ր այդ հացը, որ իզուր չլինի եղբոր զոհողությունը»: Եվ այդ թախանձանքներին տեղի տալով` ճաշակեց:   «Սուրբ .....
Այնտեղ ես, որտեղ անհրաժեշտ է
Բնակավայրերից հեռու, գարնանային կանաչ բնության գրկում մի հովիվ գառներին է արածեցնում: Նստում է մի բլրի վրա, ձեռնափայտը դնում մի կողմ, նայում երկնքին և ասում. - Տե՛ր Աստված, ես այս գործը շատ եմ սիրում, բայց երազում եմ թագավոր դառնալ ու այս երկիրը ըստ Քո կամքի կառավարել, թեև շարունակաբար հովվի այս աշխատանքից ավելի լավը չեմ կարողանում գտնել ու մեծ գործեր իրագործել: Տարիներ են անցնում: Թագավորը, ամրոցի մատուռում ծնկի եկած, լարված աղոթում է: .....
Անհիշաչարության մասին
Ոմն ծերի մասին ասում էին, թե որչափ մեկը անարգում և արհամարհում էր նրան, այնքան նա ավելի շատ էր գնում նրա մոտ և ասում էր. «Սրանք են առաքինությունների պատճառները, իսկ մեզ երանի տվողները խաբում են մեզ և խռովքի են մատնում մեր հոգիները, քանզի գրված է. «Ովքեր երանի են տալիս, խաբում են ձեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ինչպես է օգնում Ավետարան կարդալը
Իննսունականների սկիզբն էր: Մի կնոջ ամուսնուն վիրահատեցին, սակայն բժիշկները ոչ մի հույս չտվեցին, որ կենդանի կմնա: «Ինձ այդպես էլ ասացին. «Մեկ տոկոսի հավանականություն կա ընդամենը»: Այն ժամանակ ես հավատից շատ հեռու էի, բայց ամուսնուս սիրում էի և չէի ցանկանում, որ մահանա: Միայն թե ի՞նչ կարող էի անել՝ վազվզել հիվանդանոցի միջանցքներում ու արցունք թափե՞լ: Այդ ժամանակ ինձ խորհուրդ տվեցին մի ծեր քահանայի դիմել, ով ծառայում էր հիվանդանոցի .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր Սկյութիայից եկավ Թեբայիդ և մտնելով մի հասարակաց վանք` մնաց այնտեղ: Բոլորն այնտեղ սուրբ այրեր էին և կոչվում էին տաբենիսացիներ: Երբ որոշ ժամանակ մնաց այնտեղ, վանահորն ասաց. «Աբբա՛, աղո՛թք արա ինձ վրա և արձակի՛ր, քանզի չեմ կարողանում բնակվել այստեղ»: «Ինչո՞ւ, որդյա՛կ»,– հարցրեց նրան վանահայրը: Եղբայրը նրան ասաց. «Աբբա՛, այստեղ ոչ տառապանք կա, ոչ էլ վարձատրություն, քանզի բոլոր հայրերը ճգնողներ են, իսկ ես մեղավոր մարդ .....
Չոր ծառը
Մի անգամ խստաշունչ ձմռանը մեր վառելափայտը վերջացավ: Հայրս գյուղի ծայրամասում մի չոր ծառ գտավ ու կտրեց այն: Գարնանը տեսավ, որ իր կտրած ծառի կոճղից շիվեր են դուրս գալիս: - Ես վստահ էի,- ասաց հայրս,- որ ծառը չոր է: Այն ժամանակ այնքան ցուրտ էր, որ դրա ճյուղերը ճայթում, կոտրվում էին ցրտից ու գետնին թափվում, ասես դրա արմատներում նույնիսկ մի կաթիլ կյանք չէր մնացել: Այժմ տեսնում եմ, որ կյանքը դեռևս նշողվում էր այդ բնի մեջ: Եվ շրջվելով դեպի ինձ՝ ասաց. - .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Մի անգամ Սկիտեի երեցներին ողջ շաբաթը պատվիրվեց պահեցողություն անել: Եղբայրներից ոմանք Եգիպտոսից եկան հայր Մովսեսի մոտ, և նա նրանց համար փոքր­ինչ ուտելիք եփեց: Երբ նրան մոտիկ ապրողները տեսան ծուխը, պատմեցին երեցներին և ասացին. «Հայր Մովսեսը խախտեց ձեր հրամանը և իր համար կերակուր եփեց»: Իսկ նրանք ասացին. «Երբ եկեղեցի գա, մենք նրան կասենք»: Երբ եկավ շաբաթը, երեցները տեսան ծերի մեծ քաղաքավարությունը, քանզի լսել էին նրա հյուրընկալության .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․