Կիրակնօրյա Քարոզներ
Քարոզ՝ Սուրբ Հաղորդության խորհրդի մասին
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ» .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս Ծաղկազարդի գարնանաբույր, հրաշալի տոնի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր, ուստի խոսքս առավելապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր Աստծո օրհնությամբ ծնող կոչվելու բարձր շնորհին են արժանացել և այսօր իրենց զավակների հետ միասին շտապել են եկեղեցի՝ իրենց խոնարհումն ու .....
Ծաղկազարդի տոնի քարոզ
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Սրանից շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում տարվա շատ օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Արեգակը սովորականի պես ծագել էր քաղաքի վրա և օդն, ինչպես միշտ, լի էր կագնած փոշով: Մարդկանց համար այդ օրը բնավ չպիտի նշանավորվեր, եթե չլիներ առօրյա թոհուբոհից միանգամայն տարբերվող մի արտառոց իրադարձություն՝ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Այդ օրը բոլոր մարդիկ զբաղված .....
Ավետման տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով մարմնանալու է մարդկության Փրկիչը: Ավետում, որով ազդարարվեց Աստծո Որդու մարդեղացումը՝ հանուն մարդու հանդեպ անպատմելի սիրո: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը իր Աստվածահաճո .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի կապակցությամբ
Հեզահամբույր մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտաբուխ շնորհավորանքներս եմ հղում ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի ավետման աստվածապարգև տոնի կապակցությամբ, որն էլ հիմք է հանդիսացել մայրության և գեղեցկության արևաբույր տոնի: Ամեն տարի գարնանային այս լուսաշող օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածամոր երկրային կյանքում կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը, որը նույնպիսի կարևորություն ունի նաև .....
Մեր սուրբ հայր Եփրեմ Ասորու խոսքը Տիրոջ Երկրորդ գալստյան մասին
«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2) Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես .....
Գալստյան կիրակի
Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու .....
Մուտն ի Վիրապ
Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.   «Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո», «Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի, քանզի ամեն օր ինձ ասում էին. «Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4):   Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ .....
Քարոզ Դատավորի կիրակիի
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»: Հիսուս հետևյալ առակը պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է աղոթել առանց վհատվելու. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո’չ Աստծուց էր վախենում և ո’չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում՝ իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. թեև Աստծուց չեմ վախենում .....
Քարոզ Տնտեսի կիրակիի
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր, Եկեք այսօր կրկին անդրադառնանք տիեզերական մեր ճամփորդությանը, մեր այս աշխարհից մյուս աշխարհ մեկնումին: Երբ այս եկեղեցուց դուրս ելնեք և մտնեք աշխարհ, կտեսնեք, որ քաղաքակրթության մեջ շատ քիչ բաներ կան, որ ձեզ պիտի հիշեցնեն այս ճամփորդությունը. մեր կարդացած բոլոր վեպերը, մեր տեսած բոլոր ֆիլմերը սկսվում են ծնունդով և ավարտվում մահով: Աշխարհում մարդու մասին մեր իմացածը մշտապես սկսվում է ծնունդով .....
Քարոզ Անառակի կիրակիի
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող .....
Արտաքսման կիրակիի քարոզ
Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում: Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ, .....
Բուն Բարեկենդանի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը, որ պիտի մեզ ուղղորդի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այսօր տոնախմբում ենք Բարեկենդանը՝ մեր երբեմնի դրախտային կյանքի մասին հիշողություններով և ապագայում դրան հասնելու տեսիլքով: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք: Այն խորհրդանշում է մարդու .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, .....
Տեառնընդառաջ
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ինչպես գիտեք այսօր Եկեղեցին նշում է հատկապես մեր՝ հայերիս կողմից շատ սիրված և սպասված Տեառնընդառաջի տոնը: Այս տոնը հատկապես շատ սիրվեց հայ ժողովրդի կողմից, քանի որ ներդաշնակորեն միահյուսեց քրիստոնեականն ու ազգային գեղեցիկ ավանդականը: Ուրախությամբ լի այս տոնը ոչ միայն հոգևոր, այլև տեսանելի լույս բերեց յուրաքանչյուր հայ օջախից ներս՝ հույս և հավատ պարգևելով վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը Հայաստանում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․