Շնորհանդեսին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հանրակրթության պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գրաբարի խմբակների պատանի սովորողներ և այլ հյուրեր:Սեպտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի .....
Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:
Աստծո կամոք տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Ձեր եկեղեցասիրությամբ, անձանձիր ծառայասիրությամբ և անսակարկ նվիրումով Դուք եղաք համայն հայության և հոգևորականության հավատքի առաջնորդը: Ձեր հայրախնամ հոգածությունը, ողջախոհությունն ու ապրեցնող .....
Օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Քրիստոնյաներիս համար սիրված տոներից մեկն է, որ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան, Հարության, Պայծառակերպության տոների հետ միասին կրկին անգամ փրկության և հավիտենական կյանքի ավետիսն է բերում բոլորիս:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, .....
Հուլիսի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր ընտանիքների թվով տասնհինգ երեխաներ (9-12 տ.) ուրախ և խաղերով հագեցած օր ունեցան Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում: Ուրախ և անմոռանալի օրը երեխաներին նվիրել էին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի .....
Հունիսի 29-ի երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարմամբ հայ ոգու երաժշտությունն էր թևածում: Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Անի Նավասարդյանի գլխավորությամբ, հնչեցրեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Թաթուլ Ալթունյանի, Գրիգոր Սյունու հայ ժողովրդական երգերի խմբերգային .....
Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը .....
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության .....
Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, .....
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:
Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ .....
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը .....
Մայիսի 19-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդի «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասվարի՝ Գալստյան Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Մեծ էր տարրական դասարանի աշակերտների ուրախությունը. նրանք եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միասնական աղոթք ունեցան թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Ապա Տեր Հոր ներկայացմամբ տեղեկացան, թե ինչու է եկեղեցին .....
Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն .....
Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։
Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված .....