Կիրակնօրյա Քարոզներ
Ոչ թե մարտ տենչող բանակ, այլ մարտնչող բանակ
Սիրելի հավատավոր հայորդիք, Այսօր՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքո, մեր աղոթքն ենք հղում առ Աստված հայոց պետականության ամենապանծալի ձեռքբերումներից մեկի` հայկական բանակի 22-ամյա տարեդարձի առիթով:  Թվում է` երկու հակոտնյա ծիրեր, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ մեկ-մեկու հետ: Վստահեցնում եմ, որ հայկական  բանակի պարագային դա միայն թվացյալ է: Մեկ պահ հետադարձ հայացք նետենք 22-ամյա վաղեմության դիպվածներին, որոնց բերումով, ահավասիկ, սկիզբ .....
Ոգեկոչե՛լ, ոչ թե սգալ
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ  դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը .....
Որդեգրություն
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը:             «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու .....
Սուրբ Անանիա առաքյալ
Սիրելի հավատացյալներ, Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո .....
Խաչվերաց տոն եկեղեցվո
«Սակայն քա´վ լիցի, որ ես պարծենամ այլ  բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար» (Գաղ. 6:14):    Սիրելի´ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր  նշում ենք  հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը Սուրբ Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև խաչի՝ գերությունից վերադարձին է նվիրված։ Ես այսօր չեմ անդրադառնալու նրա պատմությանը՝ վստահ լինելով, .....
Վարագա Սուրբ Խաչ
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր Խաչվերացի երրորդ կիրակի օրը մենք նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը միայն հայոց եկեղեցին է, որ տոնում է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեզ` հայերիս համար և մեր եկեղեցական հայրերը հենց դա են ընդգծում շարականի միջոցով.  «Ով Քրիստոս քո աստվածութեանդ անճառելի լոյսը այսօր ծագեցիր խաչի վրա որ Վարագ լերան վրա է. օրհնեալ ես Տէր, Աստված մեր հայրերի»:«Դու որ այսօր քո ահավոր .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․