
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի երիտասարդ վանական իր ծերի հետ քայլում էր ծովափին և զանազան հարցեր տալիս նրան: Իրականում նա ամենից շատ ուզում էր իմանալ, թե ծերն ինչ էր մտածում իր հավատի ամրության մասին և արդյո՞ք նրան համարում էր իր լավագույն աշակերտը: Քանի որ միայն նրան էր ծերն իր հետ վերցրել հեռավոր ճամփորդության և նրանք ողջ օրն, առանց հանգստի, ճանապարհին էին անցկացրել…
- Աբբա՛, շատ ծարավ եմ,- ասաց աշակերտը:
Ծերը կանգ առավ, աղոթեց և ասաց.
- Ծովից խմիր:
Աշակերտը .....
Մի անգամ գիշերով երեք ավազակներ հարձակվեցին հայր Թեոդորոսի վրա, երկուսը բռնեցին ծերին, իսկ մեկը նրա անոթներն ու գրքերն էր հավաքում, հանում էր նրա հանդերձներն ու պարեգոտը: Ծերը նրանց ասաց. «Այդ պարեգոտը թողե՛ք, որ ինքս ինձ ծածկեմ»: Իսկ նրանք չկամեցան թողնել: Այնժամ ծերը, շարժելով ձեռքերը` գետին տապալեց նրանց: Երբ այս տեսան, սաստիկ վախեցան և չկարողացան վեր կենալ: Ծերը նրանց ասաց. «Մի՛ վախեցե՛ք, այլ այդ ամբողջը չորս մասի բաժանե՛ք և տարե՛ք .....
Մի ծեր այսպես էր բացատրում Սուրբ Գիրքը կարդալու անհրաժեշտությունը. «Ջուրն իր հատկություններով փափուկ է, իսկ քարը՝ կոշտ: Բայց եթե քարի վրա ջրհորդան կախեն, ապա դրա վրայով կաթիլ-կաթիլ հոսող ջուրը կամաց-կամաց կծակի քարը: Այդպես էլ Աստծո խոսքն է: Այն փափուկ է, իսկ մեր սիրտը՝ կոշտ: Բայց եթե մարդը հաճախ է լսում Աստծո խոսքը, ապա նրա սիրտը բացվում է ճշմարտությունն ընդունելու համար»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հրեշտակի կերպարանքով սատանան եկավ ծերերից մեկի մոտ և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ` Տիրոջից առաքվեցի քեզ մոտ»: Եվ ծերն ասաց. «Գուցե մեկ ուրիշի մոտ ես առաքված, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Եվ ծերի խոնարհ խոսքի շնորհիվ չարը չքվեց մեջտեղից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Իմ նախապապն ու նախատատը միմյանց շատ էին սիրում: Նրանց առաջին դստեր ծնունդից հետո նախապապիս պատերազմ տարան: Տարիներն անցնում էին, նա չէր վերադառնում, լուրեր էին հասնում, որ նա վաղուց կենդանի չէ: Նախատատս շարունակում էր միայնակ մնալ: Բոլորը կշտամբում էին նրան, որ եկեղեցում աղոթում և մոմ է վառում ամուսնու առողջության համար, այլ ոչ թե հոգու հանգստության: Հարևանները նրա համար փեսացուներ էին գտնում, իսկ նա անդրդվելի էր մնում, աղոթքներում անդադար .....
Հայր Հովսեփ Թեբայեցին ասաց. «Երեք պատվականագույն կարգ կա Աստծո առաջ. երբ մարդը հիվանդության մեջ է և դարձյալ ապաշխարություն է դրվում նրա վրա, իսկ նա գոհանալով ընդունում է, սա առաջին կարգն է: Երկրորդը` եթե մեկն իր բոլոր գործերը սրբությամբ է կատարում Աստծո առաջ` չունենալով մարդկային ոչինչ: Երրորդը՝ երբ մեկը հնազանդվում է և լսում է իր հորը և թողնում է իր կամքը. այսպիսին ավելի մեծ պսակ ունի: Ես հնազանդությունը հավանեցի»:
«Սուրբ .....
Նրանց համար, ովքեր կիրակի օրերը եկեղեցի չեն գնում, քահանան հետևյալ առակը պատմեց. «Հարուստ մի մարդ ճանապարհին մի աղքատի հանդիպեց: Վերջինս պատմեց նրան իր դժբախտությունների մասին: Հարուստը խղճաց և իր մոտ եղած յոթ դրամներից երկուսը նրան տվեց: Աղքատը ևս երկու դրամ ստացավ, երբ պատմեց իր մյուս դժբախտությունների մասին: Երբ հասան աղբյուրի մոտ, որոշեցին ճաշել: Հարուստն իր կերակուրը աղքատի հետ կիսեց, և երբ լսեց նրա կյանքի հաջորդ պատմությունը, ևս .....
Անապատականներից մեկը պատմեց մի մեծահարուստ մարդու մասին, թե ծանր հիվանդացավ և մահվանից վախենալով` իր հարստությունից աղքատներին բաժին հանեց երեսուն լիտր դահեկան, և երբ առողջացավ, ափսոսում էր իր գանձի համար: Եվ իր մտերիմներից մեկին ասաց. «Զղջացի, որ իմ գանձը բաժանեցի աղքատներին»: Եվ մտերիմն ասաց. «Ընդհակառակը, խնդա՛ և գոհացի՛ր Աստծուց, որ ընդունեց քո ողորմությունը և առողջացրեց քեզ»: Իսկ նա ասաց.«Իմ մահը դեռ չէր հասել, .....
Մի քահանա նշանակվեց մի փոքրիկ քաղաքի եկեղեցիներից մեկում ծառայելու: Մի քանի օր անց քաղաքային ավտոբուսով իր գործերով քաղաքի կենտրոն գնաց: Նախապես վճարեց ուղեվարձը և արդեն նստել էր, երբ տեսավ, որ վարորդն իրեն քսանհինգ ռուբլի ավելի է վերադարձրել: Նրա ներսում պայքար սկսվեց: Մտքերից մեկն ասում էր. «Վերադարձրու այդ գումարը: Քեզ պահելը վատ արարք է»: Մյուս միտքը հակաճառում էր. «Դե լա՜վ, ընդամենը քսանհինգ ռուբլի է: Մի՞թե դա անհանգստանալու .....
Աբբա Դանիել Սկյութացին պատմեց, թե մի եղբայր կար Եգիպտոսում, որը ճանապարհ գնալիս, երբ օրը տարաժամեց, ցրտի պատճառով մտավ գերեզմանոց և օթևանեց այնտեղ: Եվ երբ դևերն անցնում էին այդտեղով, մեկը մյուսին ասաց. «Տեսնո՞ւմ ես` ինչպիսի խիզախություն ունի այս մենակյացը, որ գերեզմանի մեջ է ննջում. ե՛կ տանջենք սրան»: Մյուսն ասաց. «Ինչո՞ւ ենք ուզում տանջել սրան. ամբողջովին մերն է և մեզ է ծառայում` կատարելով մեր կամքը, որովհետև ուտում է, խմում, չարախոսում .....
Տասնամյա մի տղա գնաց մեղքերի խոստովանության: Մանկական ձեռագրով գրոտած թղթի մի կտոր հանեց գրպանից ու սկսեց «խոստովանել» այն մեղքերը, որ ակնհայտորեն եկեղեցական գրքից էին արտագրվել մայրիկի հսկողության տակ: Այնպես որ հաճախ նույնիսկ արտասանվող խոսքերի իմաստը չէր հասկանում:
- Դու դա գրքից ես արտագրել,- ընդհատեց նրան քահանան,- իսկ իրականում ի՞նչ ամոթալի արարք ես գործել: Ի՞նչն է խանգարում քեզ քնել: Ի՞նչի մասին նույնիսկ հիշելն է տհաճ:
- .....
Ոմն ծեր ասաց. «Մարդը պետք է իր գործերը պահպանի, որպեսզի դրանցից ոչինչ չկորչի: Եթե մեկը շատ գործեր անի և չպահի իր գործերը, հաստատուն չի մնա»: Եվ ահա այսպիսի բան պատմեց. «Մի եղբոր հայրը մահացավ և ժառանգություն թողեց, իսկ նա, կամենալով ողորմություն անել վախճանվածի հիշատակին, որոշեց վաճառել այն: Մի օտար եղբայր եկավ նրա մոտ և արթնացրեց նրան գիշերով՝ ասելով. «Արի օգնիր ինձ»: Եղբայրն աղաչեց նրան և ասաց. «Հոգնաբեկ եմ, չեմ կարող օգնել»: .....
Վանքերից մեկում մի վանական տեսավ, թե եղբայրներից մեկն ինչպես է երեկոյան խավարում անցնում ցանկապատի վրայով ու դեպի գյուղ գնում: «Անառակի մեկն է, գնաց անառակություն անելու»,- մտածեց նա: Նույն պատկերը մեկ ուրիշը տեսավ: «Գող է, գնաց գյուղ գողություն անելու»,- մտածեց այս մյուսը: Երրորդը մտածեց. «Աստծո ծառաներից մեկն է, գնաց գաղտնի ողորմություն բաժանելու»:
Հարց է ծագում, թե միևնույն իրադրության նկատմամբ ինչո՞ւ է երեք տարբեր ռեակցիա .....
Ծեր Մարկոս Եգիպտացին երեսուն տարի դուրս չեկավ իր սենյակից, և քահանան ինքն էր երբեմն տոն օրերին գնում նրա մոտ և պատարագ մատուցում: Եվ մի օր նրա մոտ մի դիվահարի բերեցին` բժշկվելու համար, ով, նախքան քահանայի ներս մտնելը, ասաց. «Քահանան պոռնկության ոգի ունի, թո՛ղ չպատարագի»: Եվ ծերն ասաց. «Ամեն ոք մեղքը դուրս է հանում, իսկ դու ներս բերիր: Չէ՞ որ գրված է` մի՛ դատեք, որ չդատվեք (Մատթ. Է 1, Ղուկ. Զ 37-38): Եթե մեղավոր է, Աստված քավություն կտա նրան, .....
- Եվ որտե՞ղ է արդարությունը,- հարցրեց թոռնիկը տատիկին:
- Դժոխքում,- պատասխանեց տատիկը:
- Իսկ դրախտում ի՞նչ է,- զարմացավ թոռնիկը:
- Իսկ դրախտում սեր է,- ժպտաց տատիկը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....