«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23):
Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ .....
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30)
Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր .....
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15):
Ժառանգության խնդրի պատճառով դիմող այս մարդու հանդեպ Հիսուսի մերժողական վերաբերմունքի մասին երկար եմ խորհել: Ինչո՞ւ է Հիսուս մերժում մեկին, ով դիմել էր .....
«Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ Ը 28)։
Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող .....
«Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլիպ. Դ 11):
Ահա մի խոսք, որը ձեզնից շատ քչերը պիտի կարողանային յուրացնել կատարյալ անկեղծությամբ: Գոհ լինել այն վիճակից, որում մարդը գտնվում է, սովորական, հասարակ բան չէ: Մենք բազմիցս ու գրեթե ամենուր հանդիպում ենք դժգոհողների՝ հուսահատ ու ընկճված դժգոհողների: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աննշան թվով ազնիվ քրիստոնյաների ենք հանդիպում, որոնք գոհ և ուրախ են այն վիճակից, որում գտնվում են:
Բայց .....
«Արդ, յուրաքանչյուրին հատուցեք իրեն հասանելիքը՝ որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. ԺԳ 7)։
«Հարգե՛ք բոլորին» (Ա Պետ․ Բ 17)։
Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման .....
«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13):
Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը .....
«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15):
Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն .....
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։
Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը .....
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40):
Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց .....
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15):
Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: .....
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։
Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով .....
«Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկ. 1:48—49):
Քրիստոնեության էական իմաստը, որ է փրկագործությունը, իր մեջ բովանդակում է նաև ընտանիքի պատվի ու արժանիքների բարձրացումն ու ազնվացումը: Քրիստոնեությամբ է, որ կինը բարձրացավ, սրբացավ ու ընտանիքի այս սրբացումով էլ, բնականաբար, փոխվեցին նաև բարքերը, մոլությունները վերացան, և առաջին հերթին, ինչպես որ ակնհայտ .....
«Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մտթ. 17:8):
Այլևս ժամանակն էր, որ Հիսուսը աշակերտներին ցույց տար Իր աստվածային փառքի մեծ վայելչությունը և Իր երկնային լույսի գեղեցկությունը: Սրա համար աշակերտներից ընտրեց ամենավստահելիներին, նրանց, որոնց վկայությունները մեծ արժեք կարող էին ունենալ և որոնց սրտի և մտքի տրամադրվածությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իրենց ընկերների վրա: Պետրոսը՝ որպես հավատի մարդ, Հակոբոսն՝ .....
«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1)
Լեռները մարդկային կյանքի պատմության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում. լեռներն են, որոնց վրա բացվում են ամենամեծ տեսարանները, լեռները մեծ դեր ունեն բարքերի, սովորությունների և քաղաքակրթության մեջ, այնտեղ, այդ բարձունքներում, կամ բարձունքների ստորոտներում են ձևավորվել ազգերը և կրոնները: Նախ Արարատ լեռն էր, այնտեղ՝ այդ բարձրունքի վրա տապանը կանգնեց և արդար .....