
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի ծերի ասացին.
- Հարկ է, որ ավելի քիչ պահք պահես:
- Բայց ես ինձ հրաշալի եմ զգում,- պատասխանեց ծերը,- այն պարագայում, որ արդեն ութսուն տարեկան եմ:
- Այ, որ ավելի քիչ պահեիր, արդեն իննսուն կլինեիր…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Վանական եղբայրները մի սուրբ ծերի մոտ գնացին, որ լռության ճգնությանն էր տրվել անապատներից մեկում, և տեսան, որ նրա վանքի հարևանությամբ անասնապահ տղաներ կան հավաքված ու անպատիվ խոսքեր են օգտագործում իրենց զրույցի մեջ: Ծերի հետ տեսնվելուց, զրուցելուց ու նրա խրատներից հոգևոր օգուտ քաղելուց հետո, նրան հարցրեցին.
- Աբբա՛, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այդ տղաներն այդքան մոտ գտնվեն քեզ ու անվայել խոսքերով բղավեն:
Ծերը պատասխանեց.
- Հավատացե՛ք, .....
Մի ծեր ասում էր. «Լռությունը կնոջ ամենաթանկարժեք զարդերից մեկն է: Ահա, թե ինչու է նա այդքան հազվադեպ ցուցադրում այն»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի ունևոր գյուղացի լավ հողերով մեծ դաշտեր ուներ: Նա մեծ եռանդով աշխատում էր, բայց միևնույն է, ցորենն այնքան լավ չէր աճում, որքան աղքատ հողագործի փոքրիկ արտում, որ իր արտի հարևանությամբ էր գտնվում: Միշտ զարմանում էր դրա վրա և մի օր էլ իր աղքատ հարևանին հարցրեց, թե ինչ է անում, որ իր ավազուտ հողի վրա այդքան առատ բերք է աճում: Աղքատ հողագործը պատասխանեց.
- Ողջ գաղտնիքը պարարտանյութի մեջ է:
- Իսկ այդ ի՞նչ պարարտանյութ է:
- Աղոթքը,- պատասխանեց .....
Հուսահատության դևերի կողմից շրջապատված մի ծեր մյուսին ասաց.
- Որքա՜ն դառն է ծերությունը:
- Այո, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է,- պատասխանեց մյուսը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի եղբայր ծերին հարցրեց.
- Ի՞նչ անեմ, Հա՛յր, երբ իմ խցում նստած եմ լինում, հուսահատության գիրկն եմ ընկնում:
Ծերն ասաց.
- Ոչ ոքի մի՛ արհամարհիր, մի՛ քննադատիր, մի՛ զրպարտիր և Աստված խաղաղություն կպարգևի քեզ ու կկարողանաս անխռով նստել քո խցում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Գնաց մի անգամ Թեոփիլոս եպիսկոպոսը Նիտրիա լեռը, և լեռան վանահայրը եկավ նրա մոտ՝ տեսակցության: Եպիսկոպոսը հարցրեց ծերին. «Այս կրոնավորության մեջ ո՞րն ես ամենամեծ գործը համարում, հա՛յր»: Ծերը պատասխանեց. «Այն, որ մարդ իր մեղքերն իր միտը բերի և նախատի ու ամոթանք տա ինքն իրեն»: Թեոփիլոսն ասաց. «Դա է փրկության ճշմարիտ ուղին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մարդ Ամբրոսիոս Օպտինացուն հարցրեց.
- Հա՛յր, ի՞նչ անեմ, ժլատություն եմ անում:
- Սկսիր տալ նախ այն, ինչ քեզ անհրաժեշտ չէ: Հետո ի վիճակի կլինես ավելի շատ տալու՝ նույնիսկ անհրաժեշտ բաներից քեզ զրկելով: Եվ կգա այն օրը, երբ պատրաստ կլինես տալու այն ամենն, ինչ ունես,- պատասխանեց ծերն ու մի առակ պատմեց,- Մի ճամփորդ մի գյուղ մտավ ու սկսեց ողորմություն խնդրել: Նա նախ մի ժլատ կնոջ դիմեց և կինն իր մաշված գլխաշորը տվեց նրան: Իսկ մեկ այլ կին չափսոսեց և .....
Մի վանական ասաց.
- Կինը մակերեսային էակ է:
- Այդպես է,- պատասխանեց ծերը,- բայց ավելի անհուն բան չկա, քան կնոջ մակերեսայնությունը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Դառնացած մեծահարուստը գնում է եկեղեցի և հոգևորականին հարցնում.
- Աստված ինձ շնորհ արեց և որդի ունեցա: Սակայն Տիրոջ պարգևած զավակն ինչո՞ւ է վատնում իմ ունեցվածքը, անառակ կյանքով ապրում՝ հսկայական պարտքեր կուտակում և իրեն ու մեզ փորձանքի մատնում:
Հոգևորականը պատասխանում է.
- Հիշո՞ւմ ես՝ ինչքան խնդրեցիր Աստծուց, որպեսզի քեզ զավակ պարգևի և յոթ տարի անց որդի ունեցար: Սակայն նաև հիշո՞ւմ ես, թե ի՞նչ ասացի այն ժամանակ՝ կուռք մի՛ դարձրու երեխային. .....
Երբ աբբա Թեոփիլոսը քառասուն տարեկան էր, նրան հարցրեցին.
- Հա՛յր, մեծն Հովհաննեսը քանի՞ տարեկան էր, երբ մահացավ:
- Նա սովորական ծերունական հասակում մահացավ,- պատասխանեց Թեոփիլոսը,- այսինքն վաթսուն տարեկանում:
Երբ աբբա Թեոփիլոսի վաթսունը լրացավ, կրկին հարցրեցին մեծն Հովհաննեսի մահվան մասին:
- Սովորական ծերունական հասակում մահացավ,- պատասխանեց նա,- այսինքն ութսուն տարեկանում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
- Դու չափազանց խիստ ես մեր հարսնացուների նկատմամբ,- մի անգամ ծերին կշտամբեց մի աշխարհիկ մարդ,- նրանք բոլորն էլ հրաշալի աղջիկներ են:
- Եթե բոլորն էլ հրաշալի աղջիկներ են, ապա որտեղի՞ց են հայտնվում ձեր կռվարար կանայք,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հուսահատությունը որոշեց ուրախ մարդկանց տրամադրությունը փչացնել: Մեկին հաջողվեց աշխատավայրում տեղի ունեցած տհաճ միջադեպի միջոցով վշտացնել, մյուսին՝ ընտանիքում ծագած վեճի: Իսկ երրորդը հավատացյալ մարդ էր: Հուսահատությունը նրան մեկ այս կողմից ցանկացավ մոտենալ, մեկ՝ մյուս, սակայն ոչինչ չստացվեց: Այդժամ այնպես արեց, որ մարդն իր ողջ հարստությունը կորցրեց:
- Աստված տվեց, Աստված վերցրեց,- ասաց մարդը,- Նա ավելի լավ գիտե, թե ինձ համար ինչն է օգտակար: .....
Մի գյուղում երաշտ է լինում, մարդիկ նույնիսկ խմելու ջուր չեն ունենում: Ծեր վանականն անցնելիս է լինում այդ կողմերով ու հեռավոր մի վայրում գտնվող ջրհորի մասին պատմում, որտեղից կարող են խմելու ջուր վերցնել: Այնուհետև բոլորին առաջարկում իր առաջնորդությամբ գնալ այդ ջրհորը և ջուր բերել: Երբ ճամփա են ընկնում, տեսնում են, որ գյուղի վաճառականն ուղտի վրա նստած թռվռալով սլանում է դեպի այդ ջրհորը՝ հիացած գոչելով՝ սա իմ ուղին է, սա իմ ուղին է: Ծեր վանականի .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Մեծ մեղք գործեցի, հայր, և կամենում եմ երեք տարի ապաշխարել»: Հայր Պիմենն ասաց. «Չափազանց շատ է»: Եղբայրն ասաց. «Իսկ մեկ տարին բավակա՞ն է»: Ծերն ասաց. «Դա էլ է շատ»: Եվ ովքեր այնտեղ էին, ասացին. «Քառասո՞ւն օր է հարկավոր այդ մեղքն ապաշխարելու համար», և Պիմենը դարձյալ ասաց` շատ է: Եվ եղբայրը հարցրեց. «Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր»: Հայր Պիմենն ասաց. «Ես հավատում եմ, .....