14 Փետրվար, Շբ
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:
- Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում .....
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում .....
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, .....
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է:
- Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, .....
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները:
Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր .....
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը:
Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից:
- Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ .....
Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18)
Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն .....
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում:
Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ .....
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26): Աստված մարդուն շնորհեց միտք և մտային կարողություն, կամք և ազատ կամեցողություն: Դարերի ընթացքում մարդն իր կյանքը դյուրացնելու համար մտածեց, ծրագրեց և հնարեց իր առօրյա կյանքի հետ առնչվող զանազան սարքեր, .....
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը:
Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակի զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի .....
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում:
Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ և բազմատեսակ գայթակղություններ՝ լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա, մարդկանց, ընկերությունների կամ կազմակերպությունների կողմից:
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին գայթակղությունն .....
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ):
Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես .....
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով .....
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ .....