Թեմատիկ Քարոզներ
Խորհուրդը
«Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ Քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում Իմ անունը»: Եվ Նա տեղնուտեղը օրհնեց նրան: Հակոբն այդ տեղն անվանեց Փանուէլ, որովհետև, - ասում է, - Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդ. 32.29-30)։ Խորհուրդն արտասովոր հմայք ունի. դա կրոնի հրապույրն է, որը նաև պաշտամունքի էական տարրն է: Եթե խորհուրդն իր զորությամբ չպարուրեր մեր պաշտամունքը, մենք այլևս պաշտամունք չէինք ունենա, այլ միայն պիտի բավարարվեինք .....
Մի՛ շնացիր
«Մի՛ շնացիր» (Ելից 20։14)։ Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը: Ընտանեկան կյանքով է, որ այր ու կին լրացնում են միմյանց .....
Մի՛ ցանկացիր
«Մի՛ ցանկացիր քո ընկերոջ տունը և այն ամենը, ինչը որ քո ընկերոջինն է» (Ելք 20։17)։ Առհասարակ ասվում է, որ Տասնաբանյան տրվել է ոչ թե մարդուն տեղեկացնելու համար, թե նա ինչ պետք է անի, այլ ավելի շատ պարզաբանելու համար, թե ինչ չպե՛տք է անի։ Այն մի հայելի է, որով մարդ կարող է ճանաչել ինքն իրեն և ճշտորեն տեսնել իր հոգևոր ու բարոյական վիճակը։ Այս հայելին խիստ անհրաժեշտ է մարդուն այն ժամանակ, երբ նա զգում է իր մեջ զանցառությունների, թերությունների .....
Տերը թագավորեց
«Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը թող ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»» (Ա Մնաց. 16։31)։ «Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. 92։1)։ Պրուսիայի Ֆրեդերիկ Բ թագավորը, որը 18-րդ դարի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում, հաճախ իրեն սեղանակից էր ունենում հմուտ մտածողների և սիրում էր փիլիսոփայական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ նրանց հետ: Մի անգամ էլ խոսակցության .....
Հավատքը
«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ․ 8։48)։ Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։ Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների .....
Ագահությունը
«Զգո՛ւյշ եղեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ․ 12:15): Արդյոք կա՞ մի այնպիսի բարոյախոս կամ քարոզիչ, որը մեկից ավելի անգամ բացատրած չլինի, որ «ոսկին ու հարստությունը չեն կարող երջանկություն բերել»։ Այս ճշմարտությունը շատ հաճախ է կրկնվել, և ամեն ոք գիտի, որ մարդ, ինչքան էլ լիացած լինի ունեցվածքով, մի օր՝ գուցե հենց վաղը կամ նույնիսկ, թերևս, մեկ րոպե անց ստիպված է լինելու իր ողջ հարստությունն էլ հանդիսավորապես թողնելու գերեզմանի .....
Թերահավատությունը
«Հավատում եմ, Տե՜ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ․ 9։24)։ Կան մարդիկ, որ ասես խավարի միջով են ընթանում, հոգևոր ոչինչ չեն տեսնում և եթե երբեմն էլ նրանց կյանքի ճանապարհը լուսավոր է եղել, սակայն այժմ նրանց տեսադաշտում ամեն բան մութ է, մռայլ ստվերները վարագուրել են շուրջբոլորը։ Հոգևոր այս տխուր վիճակը հավատքի տկարացման արդյունք է, և այդ տկարացման հետևանքով է, որ մարդիկ սկսել են ամեն բանից տարակուսել ու թերահավատ գտնվել։ Նրանք տարակուսում .....
Երկրաշարժ, բայց ոչ սրտաշարժ
«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»: «Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։ Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական .....
Որպես լույսի որդիներ
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։ Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից: Ահա թե ինչու առաքյալը վերլուծում .....
Անձնադատությունը
«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18։14)։ Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ: Սեփական .....
Իրական մարգարիտը
«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։ «Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած .....
Խնամքը
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։ Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց: Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված .....
Տիրոջ Հոգին
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու» (Ղուկ. 4.18)։ Հիսուս եկավ Նազարեթ, որտեղ Նա մեծացել էր, և ըստ Իր սովորության՝ գնաց ժողովարան: Եվ երբ Նրա ձեռքը տվեցին Եսայի մարգարեի գիրքը, որ կարդա, բացվեց ճիշտ այն գլուխը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և օծեց Ինձ, որ աղքատներին ավետարանեմ» (Եսայի 61.1): Եսայի մարգարեի այս ակնարկությունը խոստացյալ Մեսիայի գալստյան մասին էր, և Հիսուս Իր քարոզությունը .....
Արդարությունը
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ․ 5․6): Հիսուս Իր անմահ խոսքերով ցնցել ու փոխակերպել է աշխարհը։ Նրա խոսքերի աստվածային զորության և անզուգական դրոշմի առջև ստիպված է խոնարհվել ամենաթերահավատ մարդն անգամ։ Նրա սքանչելի խոսքերից մեկն էլ իմ ընտրած այս բնաբանն է, որը կուզեի բացատրել ձեզ և դրանից լույսի ու իմաստության գանձեր բխեցնել։ Առաջին հերթին, աստվածային Փրկչի այս հավաստիացման .....
Պողոս առաքյալի հովվական նամակները
«Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ․ 4․7)։ Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր բարեպաշտությունը ոչ միայն չի կարողանում ապահովել մարդու ազատ զարգացումը, այլև խոչընդոտում է նրա զարգացմանը, և իբր բարեպաշտ նկարագիր ունեցող անձինք մշտապես որևէ բան են կորցնում իրենց բարոյական գեղեցկությունից։ Սրանից ավելի սխալ կարծիք չի կարելի անգամ երևակայել։ Բավական եմ համարում Իսրայելի պատմությունից մի քանի բարեպաշտ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․