.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մարդու սիրտը չի կարող երբեք դատարկ լինել, կամ այն լեցուն է հավատով և բարությամբ, կամ անհավատությամբ, Աստծո պատվիրանների հանդեպ անտարբերությամբ և չարությամբ: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:35): Այն հարցին, թե ո՞ր գանձն է բարի և որը՝ չար, Ս. Բարսեղ Մեծը պատասխանել է և ասել՝ առաքինաբար ապրելը և Աստծո փառքին ծառայելը բարի գանձ է, իսկ մոլությունների մեջ ապրելը, .....
Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի գանձանակին մոտեցող այրի կնոջը և ավելին համարեց նրա երկու լուման, քան մեծահարուստների նվիրատվությունները .....
«Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-22),- ասում է Քրիստոս Իր հետևորդներին: Մարդկանց բոլոր ջանքերը, երկրային փառքին արժանանալու, .....
Մեծ բարիք է պահքը, եթե այն ուղեկցվում է աղոթքով և ողորմածությամբ, այս մասին վկայում է Հին Կտակարանի Տոբիթի գիրքը. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով, բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ. լավ է ողորմություն անել, քան ոսկու գանձ կուտակել, ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում .....
Եթե յուրաքանչյուր ոք ապրի միմիայն իր հետաքրքրություններով, ապա չի աճի ու զորանա Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, որն իր սուրբ ավազանից ծնվածներին Ս. Հաղորդությամբ միավորում է Քրիստոսին: Երանելի Թեոփիլակտոս Բուլղարացին ասել է. «Ինչպես մարմնի մեջ հոգին ամեն ինչ կապող և համախմբող սկիզբ է, թեպետ անդամները տարբեր են, այնպես և հավատացյալների մեջ կա Սուրբ Հոգին, Որը միավորում է ամենքին, թեպետ մենք տարբերվում ենք միմյանցից ծագումով, բարքերով .....
Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդիկ Նրան հետևելով, նոր մարդ դառնան՝ հին մարդուց հրաժարվելով: «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 12:2): Քրիստոնյայի համար Քրիստոս լավագույն օրինակ է, Ում պետք է բոլորն ընդօրինակեն: Զուր չէ, որ եկեղեցին հարգում .....
Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, իսկ այն առաքելությունը, որին կոչված են բոլորն ի Տեր, սիրո առաքելությունն է: Հնարավոր չէ ապրել առանց սիրո, որը մարդու կյանքի մղիչ ուժն է: Կյանքի հորձանուտն իր քաոսային ընթացքով երբեմն միայն ավերներ է թողնում, իսկ այդ հորձանուտի մեջ անհրաժեշտ է հրաժարվել ավերիչ շատից՝ հանուն արժեքավոր քչի, անհրաժեշտ է ընտրել սերը և նրանով ապրել, քանի որ առանց սիրո կյանքն ուղղակի անապատի է վերածվում: .....
Սրբերի հոգևոր սխրանքները բոլոր ժամանակներում վկայել են առաքինաբար ապրելու ծարավի մասին: Հոգևորի հանդեպ ծարավը մարդու մեջ բնական պահանջ է, քանի որ մարդն արարվել է Աստծո պատկերով և նմանությումբ: Աստծով արարված հոգին ձգտում է իր Աղբյուրին, փնտրում է Աստծուն և Նրա հետ հաղորդակցությունը: Հոգևորի հանդեպ ծարավ ունեցողը ծարավ է բարի գործերի: Յուրաքանչյուրի մեջ այդ ծարավն արթնացնելու մեծ փափագն ուներ Ս. Հովհան Ոսկեբերանը, երբ հորդորում .....
Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված ողորմած լինելու հորդորը տվեց ոչ այնքան աղքատների, որքան ողորմածների համար: Ինչո՞ւ. քանի որ .....
Աստծո հետ հաղորդակցությամբ մարդը բացահայտում է իր պարգևները և գիտակցում, որ արարվել է, որպեսզի Աստծո որդի դառնա: Նա իրապես զգում է այն կապը, որ միավորում է իրեն ու Աստծուն: Քրիստոս հորդորում է յուրաքանչյուրին, որ ուսանեն Իրենից (Մատթ. 11:29): Մեր Տերն Իր կյանքով ցույց տվեց ճշմարիտ կյանքը, և նրանք, ովքեր ընդունեցին այն, սկսեցին ճշմարտապես ապրել: Հնում նկարել սովորող աշակերտներն իրենց ուսուցիչների՝ մեծագույն նկարիչների հետ էին ապրում, որպեսզի .....
Ավետարանում կարդում ենք օրենքի մի ուսուցչի մասին, որ, ինչպես շատերը, ցանկանում էր արդարացնել իրեն: Նա Հիսուս Քրիստոսին հարցրեց, թե ո՞վ է իր ընկերը: Եվ Քրիստոս նրան պատասխանեց՝ պատմելով «Բարի սամարացու առակը» (Ղուկ. 10:25-38), թե ինչպես Երուսաղեմից Երիքով գնացող մի մարդ ենթարկվեց ավազակների հարձակմանը և ինչպես կիսամեռ վիճակում ընկած՝ չարժանացավ անցորդներից երկուսի ուշադրությանը, որոնք ուղղակի դիտում էին իր տառապանքը: Ավազակներն .....
Սեպտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մելիքյան Սիրվարդին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Սիրվարդն իր երկու թոռների հետ բնակվում է ք. Էջմիածնի Լոմոնոսովի փ., 1-ին նրբ., տ. 2-Բ հասցեում: Նա միայնակ է խնամում իր թոռներին, քանի որ տղան ամուսնալուծված է և աշխատանք չունենալու պատճառով՝ ստիպված .....
Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:15): Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, աստվածային սիրո մարմնացումն է, Ով, երկնավոր Հորը դիմելիս, ասաց. «Այն փառքը, որ դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք: Ես լինեմ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, այնպես որ նրանք կատարելապես մի լինեն, որպեսզի աշխարհը գիտենա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ, և Ես սիրեցի նրանց, ինչպես որ Դու Ինձ .....
Սեպտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Հայրապետյան Քրիստինեին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն իր երեք զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Շահումյան փ. 79 շ., 13 բն. հասցեում: Չորս տարի է, որ Քրիստինեն ամուսնալուծվել է և ընտանեկան նպաստի ու իր աշխատավարձի գումարներով դժվարությամբ է կարողանում .....
Աստծո հանդեպ ճշմարիտ և կենդանի հավատ ունեցողն անհնար է, որ չձգտի այն տարածել ու փոխանցել ուրիշներին: Ճշմարիտ հավատը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան գործով, քանի որ Ս. Եփրեմ Ասորու վկայությամբ՝ «Հավատը բոլոր բարի գործերի մայրն է, քանի որ «առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6) և պատվիրանապահ լինել»: Մարդը կարող է բարի օրինակ ծառայել ոչ այնքան խոսքով, որքան գործով, հետևյալ առածը ևս հաստատում է բարի գործի .....