Իրադարձություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։ Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն .....
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր .....
Սիրո տոնին սեր ու երախտագիտություն բանակի գնդերեցներին
Փետրվարի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ թեմի առաջնորդարանում 10-րդ անգամ տեղի ունեցավ լավագույն զինծառայողների պարգևատրման արարողությունը` նվիրված Ս. Սարգիս զորավարի տոնին։ Նավասարդ Սրբազանը պարգևատրեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 22 գնդերեցներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, Արարատյան .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի .....
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի տարեսկզբյան տոնական դասը
Հունվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցում սաները մասնակից եղան տարեսկզբյան առաջին տոնական դասին, որ նվիրված էր Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին: Տոնական դասի ընթացքում կիրակնօրյա դպրոցի սաները վերապրեցին իրենց համար շատ սիրելի տոնը. ուսուցչուհու՝ Տաթևիկ Պետրոսյանի օգնությամբ վերհիշեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության պատմությունները: Ուսուցչուհին ջանացել էր դասը պատկերավոր դարձնել .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան, Թագաւոր փառաց, Քո անճառ խոնարհութեամբդ» (Շարական): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ազատելու մարդ արարածին մեղքից ու .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։ Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ համախմբված .....
«Զորավոր» երգչախմբի նախատոնական այցը «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն
Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն: Համայնքի այցը մեծ ոգևորություն պատճառեց խնամքի կենտրոնի բնակիչներին: Կենտրոնի բակում գտնվող Ս. Խաչ մատուռում համայնքը, կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները Տեր Հոր գլխավորությամբ միասնաբար աղոթեցին, «Տեր ողորմեա» շարականը .....
Այսօր Նավասարդ Սրբազանի առաջնորդական փոխանորդության 25-ամյակն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ ԱՀԹ-ում Ձերդ Սրբազնության առաջնորդական փոխանորդության 25-ամյակի կապակցությամբ: Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթքով հայցում ենք, որ Տիրոջ Սուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձերդ Սրբազնությանը՝ իրագործելու .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը տասը տարեկան է
Նոյեմբերի 3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նշեց տիկնանց միության 10-ամյակը: Հոբելյանական ցերեկույթը եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տիկնանց միության անդամները ներկաներին ողջունեցին Պարույր Սևակի «Բարև» բանաստեղծությամբ:   Այնուհետև ներկաները դիտեցին տեսաֆիլմ, ուր տիկնանց միության .....
«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության այցը տարեցներին
Նոյեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունն այցելեց Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում գտնվող Ավագ սերնդի խնամքի և զբաղվածության կենտրոն: Տիկնանց միության անդամների սիրո ջանքերի շնորհիվ կենտրոնի տարեցները նախ համախմբվեցին սիրո ճաշի, ապա ուրախ ծրագրի շուրջ, ինչը մեծ ոգևորություն պատճառեց իրենց: Տիկնանց միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենց այցի գլխավոր .....
Սրբերի մասունքները Աստծու մեծ ողորմությունն են մեզ համար
Հայոց աշխարհը հարուստ է այնպիսի սրբավայրերով, որ կառուցվել են սրբերի շիրիմների և մասունքների վրա, և որոնց հիշատակության օրերը տոնախմբվում են տոնական Սուրբ Պատարագներով: Հնագույն սրբավայրերի շարքում է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, որին կից սբ. Անանիայի մատուռ-դամբարանում է ամփոփված Քրիստոսի 72 աշակերտներից սբ. Անանիայի մասունքները, որոնք, ըստ ավանդության, Հայաստան են բերվել սրբի նահատակությունից շատ քիչ ժամանակ անց: Այս տարի .....
Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
     Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:      Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր .....
Տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
     Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։        Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ, .....
Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի չորրորդ Մյուռոնը և կոչվեց «Դրոշմ ինքնության»
     Սեպտեմբերի 28-ին` Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:      Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․