Արթուն և զգաստ լինելու մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Հա՛յր, ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Քանի դեռ հուրը բորբոքվում է կաթսայի տակ, նրան չեն կարող մոտենալ ճանճեր, մժեղներ կամ ինչ­ որ սողուն, իսկ երբ հովանա, այնժամ հավաքված ճանճերն ու մնա­ցածները կլցվեն մեջը: Այսպես էլ կրոնավորն է. քանի դեռ աստվածա­յին գործերի ջերմությունն ունի իր սրտում, թշնամին չի կարող նրան տապալել, իսկ երբ այն պակասի հոգուց, զանազան ախտեր կտիրեն, և կկորի մարդը: Դրա համար էլ ծերին այլ բաներ պետք չեն, բացի սուրբ և արդար սիրտ ունենալուց և առ Տեր Աստված սիրուց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

31.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․