Դատելու մասին

Ոմն ծեր արգելեց քահանային գալ իր մոտ՝ պատարագ մատուցելու, որովհետև իր մոտ բամբասեցին նրա մասին: Եվ նա ձայն լսեց, որ ասաց. «Իմ դատաստանը վերցրին մարդիկ»: Եվ տեսավ մի ոսկյա ջրհոր և ոսկյա շղթա, և մի բորոտ ջրհան ոսկե ամանով ջուր էր հանում և տալիս էր ըմպողներին, որից ծերը չէր  կարողանում ըմպել:  Եվ նրան ասացին. «Քեզ ի՞նչ փույթ, ինչո՞ւ ես ծարավ մնում, քանզի ջուրը սուրբ է, սուրբ է և տեղը, ուր կա, և ամանը, որով տալիս է»: Եվ սթափվելով` ծերը հասկացավ տեսիլքը, ապա իր մոտ կանչեց քահանային, թողություն խնդրեց, պատարագ անել տվեց և հաղորդություն վերցրեց նրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․