23 Նոյեմբեր, Շբ
Ոմն եղբայր բնակվում էր մի ծերի մոտ, և հացկերույթի ժամանակ մի ոտքը միշտ սեղանին էր դնում, իսկ ծերը չէր հանդիմանում նրան: Որոշ ժամանակ անց ծերը գնաց լավագույն հոր մոտ և պատմեց նրան այդ մասին: Եվ ասաց նրան ավագ հայրը. «Ինձ մոտ ուղարկիր եղբորը»: Այդպես էլ արեց ծերը: Եվ երբ գնաց եղբայրը ավագ ծերի մոտ, և հացի ժամը եկավ, սեղան դրեցին, ավագ ծերը շտապեց և երկու ոտքերն էլ դրեց սեղանին, իսկ նրա մոտ եկած եղբայրը խիստ վիրավորվեց և չկարողանալով համբերել` ասաց. «Հա՛յր, պատշաճ չէ այդպես անել»: Եվ ավագ ծերն իջեցրեց ոտքերը սեղանից և ասաց. «Ճիշտ ես ասում, եղբա՛յր, մեծ մեղք էր սա, մեղանչեցի Աստծո առաջ»: Եվ վերադարձավ եղբայրը իր ծերի մոտ և այլևս երբեք չարեց այդ լկտիությունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016