25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ հարցրեց ծերին.
- Ինչո՞ւ պետք է պատվիրանները պահեմ, երբ տեսանելի օգուտ չունեմ դրանից:
- Երբ հիվանդ ես, բժիշկ ես կանչում,- պատասխանեց ծերը,- և նա քեզ դեղորայք է տալիս: Մի՞թե միշտ հասկանում ես, թե ինչու է հենց այդ դեղը տալիս, այլ ոչ թե ուրիշը: Սակայն վստահում ես բժշկին, որը մարմինդ է բուժում, և ընդունում ես դեղորայքը: Այդ դեպքում ինչո՞ւ ես ավելի քիչ վստահում Աստծուն, Ով հոգիդ բժշկողն է:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը