Եգիպտոսի վանքում խնդիր առաջացավ եղբայրների մեջ: Մինչ ամենքը մի բան ասում էին, եղբայրներից մեկը ոչ մի բան չխոսեց: Եվ երբ տեղից վեր կացավ, եղբայրները նրան ասացին. «Ինչո՞ւ բոլոր եղբայրները խոսեցին, իսկ դու ոչինչ չասացիր»: Նա դարձյալ լռեց, և երբ շատ պնդեցին, ասաց. «Այսպես ասացի իմ մտքում. «Եթե այս քարը, որ իմ տակ է, որևէ բան ասի, ես ևս կասեմ, իսկ եթե ոչ` կլռեմ», և այդպես էլ լռեցի ու ոչինչ չասացի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016