Կաթիլը՝ փոքր ծով

Ծովը կատակով իրեն մեծ կաթիլ անվանեց: Կաթիլը լսեց դա ու իրեն լրջորեն փոքր ծով անվանեց: Եվ նույնիսկ վիրավորվեց, երբ մարդիկ կարծեցին, թե դա էլ է կատակ: Բայց իզուր: Որովհետև քանի դեռ մտածում ես, որ քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, ապա դու ոչինչ ես: Եվ հենց հասկանաս, որ ոչինչ ես, ապա ո՞վ գիտե, միգուցե իրականում քեզանից ինչ-որ բան ներկայացնես:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

10.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․