Մի ծեր մյուսին հարցրեց.
- Ի՞նչ ես կարծում, եղբա՛յր, ավելի լավ է սրտի՞ն հետևել, թե՞ բանականությանը:
- Սրտին,- պատասխանեց նա:
- Ի՞նչ հիմունքով ես ասում:
- Այն հիմունքով, որ սիրտը մեզ մեր պարտականությունն է մատնացույց անում, իսկ բանականությունը պատճառներ է փնտրում դա կատարելուց խուսափելու համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի