Հարց 76 - Ինչպե՞ ս է, որ պատարագելիս բոլոր Եկեղեցիներում Քրիստոսի մարմինը մեկ է ասվում:

Պատասխան – Նույն վարդապետը` Ս. Ներսես Շնորհալին, այսպիսի օրինակ է բերում. «Արեգակի տակ առանձին-առանձին մի քանի ապակի դի՛ր. մի՞թե բոլորի վրա նույն արեգակի լույսը չի ծագի, կամ մի՞թե այդ առանձին-առանձին ապակիները մեկ չեն համարվի, կամ էլ` մի՞թե մեկ լույսի զորությունն ընդունողներ չեն: Նույնպես և ողջ աշխարհում է. թեպետ առանձին-առանձին են Եկեղեցիները, սակայն Պատարագի ընթացքում նույն նյութն է առաջադրվում, այսինքն` հացն ու գինին, որոնց վրա էլ ծագում է համատարած արեգակը, այսինքն` Աստծո Հոգին` բոլորին Քրիստոսի մի մարմին դարձնելով»:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․