Հարց 74 – Բոլոր գրքերը գովաբանում են գիտությունը: Ինչո՞ւ է Սիրաքի իմաստության մեջ ասվում. «Որքան ավելանա գիտությունը, այնքան կավելանա և ցավը»:

Պատասխան – Ճշմարիտ է, քանզի ում համար քաղցր են իմաստությունը և դրանով էլ առաքինությունը, նրա համար դառն են բոլոր մարմնավոր վայելքները: Սա է «Կավելանան ցավերը» խոսքի իմաստը: Օգոստինոսն ասում է. «Հոգու ճաշակումից հետո դառնանում է մարմինը»: Գիտուն մարդուն շատ ցավալի է չար մարդկանց վարքը: Դավիթն ասում էր. «Նայում էի անողորմներին և տանջվում, քանի որ քո պատվիրանները չէին պահում» (Սաղմ. 118:158): Ահա այսպիսի ցավեր է ստանում կատարյալ իմաստունն իր իմացության պատճառով, որի համար և Սիրաքն ասում է. «Որքան ավելանա գիտությունը, այնքան կավելանա և ցավը»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․