4 Նոյեմբեր, Բշ
Պատասխան – Ոմանք ասացին, թե Հովհաննես Մկրտիչը դրեց մկրտության ժամանակ: Բայց այս կարծիքին հակառակ է վկայում Մատթեոս Ավետարանիչը՝ ասելով. «Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս» (Մատթ. 1:16): Քրիստոս անունը Բանի և Մարմնի ներգործության միավորության անունն է, այսինքն՝ տվողի և ստացողի, և այդ միավորությունը մկրտությունից շատ առաջ է եղել: