4 Նոյեմբեր, Բշ
12 Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր, 13 բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա: 14 Արդ, գոհութի՜ւն Աստծոյ, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15 քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծոյ առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16 ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ, եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծոյ խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծոյ կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծոյ առաջ: 3 1 Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտ եւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ պահանջելու ձեզնից. 2 այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանց կողմից: 3 Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծոյ Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ: