14 Եւ երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: 17 Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: 18 Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: 20 Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճացնէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, որոնց ընտրեց, կարճացրեց այդ օրերը: 21 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ “Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհաւատա՛ք. 22 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի՝ նոյնիսկ ընտրեալներին: 23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի: