Գրքեր

Տիտոս 1:12-2:10

12Նրանցից մէկը, իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։ 13Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ 14եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին։ 15Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են։16Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք։ 
2 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ։3Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, 4որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, լինելու որդեսէր, 5խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի։6Երիտասարդներին նոյնպէս յորդորի՛ր լինել խոհեմ, 7քո անձը բոլորին օրինակ դարձրո՛ւ բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, 8ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի, ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ։ 9Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց. ոչ հակառակուող, 10ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն՝ բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․