Գրքեր

Եզեկիել 36:24-31

24Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը։25Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ 26Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։ 27Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք, 28բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած։ 29Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից։ Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու։30Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք։ 31Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․