Գրքեր

Հռոմեացիներ 1:18-25

18Արդարեւ Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում։ 19Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20արդարեւ ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ. այնպէս որ, ամենեւին արդարանալ չեն կարող. 21որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին։ 22Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան։ 23Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների։ 24Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս։ Ամէն։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․