1 Հոկտեմբեր, Գշ
20/04/2022
Տերը շնորհել է մարդուն մեծագույն պարգև՝ կյանքը, որի դիմաց Տիրոջն ուղղված երախտագիտությունն ու փառաբանությունը բավարար չեն, հարկավոր է ավելի մեծ զոհողություն՝ բարի գործերի զոհողություն, առանց որի հաճելի չէ Աստծուն ուղղված փառաբանությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի՝ օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին (Սիրաք 15:9): Մարդն արարվել է բարին արարելու համար, այսինքն՝ սրբության, հավատարմության, ճշմարտության, սիրո, ողորմածության, անձնազոհության,
18/04/2022
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել: - Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր
17/04/2022
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ» (Ժամագիրք)։ Սիրելի հավատավոր զավակներ, Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված
16/04/2022
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով
15/04/2022
Բավական բարդ պատկերագրությամբ տեսարան է. պատկանում է Քրիստոսի չարչարանքների շարքին և անմիջապես նախորդում է Քրիստոսի խաչելությանը: Հիմնականում ներկայացվում է որպես ճանապարհ դեպի Գողգոթա: Պատմությունը առկա է բոլոր չորս Ավետարաններում: Այս թեման ներկայացնում է Քրիստոսի՝ Պիղատոսի պալատից դեպի Գողգոթա ճանապարհը, որը Փրկիչն անցավ խաչը կրած: Պատկերագրության մեջ առհասարակ ներկայացվում է խաչը տանելու մի քանի տարբերակ, որոնցից մեկում պատկերվում
13/04/2022
- Հա՛յր, որոշ երեխաներ հարցնում են, թե ինչու ենք հավկիթները ներկում կարմիր գույնով։ - Պետք չէ խրախուսել երեխաների նման հետաքրքրությունը, այլապես նրանք կտարվեն միայն արտաքին երևույթով և չեն փնտրի խորքային իմաստը։ Ասացեք միայն, որ կարմիր հավկիթը խորհրդանշում է երկիրը, որը ներկվեց Քրիստոսի արյամբ, և ողջ աշխարհը քավվեց մեղքից։ - Հա՛յր, յուղաբեր կանանց արիությունը ապշեցնում է ինձ։ - Յուղաբեր կանայք մեծ հավատ ունեին առ Քրիստոս, ունեին հոգևոր
12/04/2022
Ժողովրդական սխալներ Մեր ժողովրդի մոտ մի քանի սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։ Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է,
11/04/2022
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնեց ապրիլի 10-ին: Տոնական օրը մեծաթիվ ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ մասնակից դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին ուռենու