1 Հոկտեմբեր, Գշ
15/03/2022
Մի օրինակ լսեք․․․* Մի անգամ մի հոգևորական գնաց զրուցելու ուսյալ մարդկանց հետ։ Նրան ազգականը տարավ իր հետ։ Դասախոսը շատ բան ասաց մարքսիզմի մասին։ Ունկնդիրները ոգևորվել էին, և դասախոսության վերջում բուռն ծափահարություններ հնչեցին։ Դեռևս ամբիոնում գտնվելով, դասախոսը տեսավ հոգևորականին և ասաց․ - Մեր զրույցին ներկա է քահանա։ Լավ կլիներ, որ նա մեր թեման լուսաբաներ կրոնական և փիլիսոփայական տեսանկյունից։ Դա ասաց հեգնանքով, համարելով,
14/03/2022
Մատաղը նույնը չէ ինչ Հին Կտակարանի ժամանակաշրջանում հրեական իրականության մեջ կենդանիների զոհաբերությունը: Աղանդավորները, փորձելով մարդկանց տրամադրել Եկեղեցու դեմ, խաբեությամբ ասում են, որ եկեղեցում կենդանիների զոհաբերություն են անում ըստ հրեական սովորության` անտեսելով Քրիստոսի զոհաբերությունը, որից հետո այլևս անհրաժեշտ չեն հինկտակարանյան զոհագործությունները: Սակայն այս մեղադրանքը սուտ է և չի համապատասխանում իրականությանը, որովհետև
12/03/2022
Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների
11/03/2022
«Ես չգիտեմ գերազանցության այլ նշան, քան բարությունն է»,- ասել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Եսասիրության և անհոգության մեջ պարփակվելով՝ մարդը մոռանում է, որ անհրաժեշտ է սիրտը սնել բարությամբ, որ անհրաժեշտ է գթասիրտ լինել, ինչի մասին Տերը բազմիցս հիշեցնում է. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36), «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»
10/03/2022
Սեր, ուրախություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. սբ. Պողոս առաքյալը Սուրբ Հոգու պտուղներից երկրորդը նշում է ուրախությունը: Ուրախությունն Աստծու համար հաճելի է և ցանկալի. «Աստծու Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված»,- ասում է առաքյալը (Հռոմեացիներ 14:17): Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ
08/03/2022
Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի
07/03/2022
- Նախանձախնդի՛ր լինենք,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Նախանձախնդիր է այն մարդը, որը ողջ հոգով սիրում է Քրիստոսին և ծառայում մարդուն ի սեր Նրա։ Սերը Աստծու և մարդկանց հանդեպ անբաժան զույգ է։ Ջերմ ցանկություն, Աստվածային ավյուն, գորովալից արցունքներ․ ամենն ի սրտե, անկեղծորեն։ Մոլեռանդությունը ոչ մի առնչություն չունի Քրիստոսի հետ։ Քրիստոնյան պետք է ճշմարիտ լինի։ Այդժամ ոչ մեկից չես վիրավորվի, սերն ամեն ինչ կծածկի (տե՛ս Ա Կորնթ․ 13։7)։ Այլադավանի
05/03/2022
Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր չեն սանձահարում իրենց սիրտը, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնում, որպեսզի այն հոգու հետ միասին տան Աստծուն: - Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է: - Ոչ, սրտի ցանկությունն ինքն իրենով չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսական չեն, բայց սիրտը