1 Հոկտեմբեր, Գշ
14/08/2021
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակի օրը: Այս տոնը ծագել է քրիստոնեության հնագույն ժամանակներից ու հաստատվել 582թ-ին Մավրիկիոս կայսեր կողմից: Իր Աստվածային Որդու համբարձումից հետո Սուրբ Մարիամի ապրած կյանքի մասին խոսում է միայն ավանդությունը: Ըստ այդմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը՝ իր Որդու պատգամին
12/08/2021
Խաչի վրա փառքերի Տերը Տիրամորը հանձնեց Հովհաննես ավետարանչի խնամքին (Հովհաննես 19:26-27): Եկեղեցական ավանդության համաձայն ՝ Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս տասնհինգ տարի: Երբ հասավ ժամանակը, որ Սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան՝ այս անգամ տալով Կույսին երկրից
11/08/2021
Աստծու կողմից արարված աշխարհը ոչ միայն պետք է ճանաչել ու վայելել, այլ նաև խնամել ու մշակել: Վերջին ժամանակներում մարդիկ, ցավալիորեն, միայն իրենց շահը փնտրելով, գործում են արարչագործության դեմ՝ ահռելի վնասներ հասցնելով բնությանն ու կենդանական աշխարհին: Մարդիկ դադարել են Արարչի ներկայությունը բնության մեջ տեսնելուց: Մի քանի սերունդ, անմտորեն և ագահորեն վարելով տնտեսությունը, թունավորում են տիեզերքը: Օդը, ջուրը, հողը կորցրել են իրենց մաքրությունը,
10/08/2021
- Հա՛յր, ես չեմ ճգնում ինչպես հարկն է, և դա ինձ վշտացնում է: - Տե՛ս, փառաբանի՛ր Աստծուն: - Ես ավելի շատ ներում եմ հայցում Աստծուց, քան փառաբանում եմ: - Դա նույնպես լավ է, բայց ավելի լավ է փառաբանել Նրան: Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա, որը աստվածային մխիթարություն է բերում, քանի որ խոնարհություն է պարունակում իր մեջ: «Փա՜ռք Քեզ, Տե՛ր»,- նշանակում է նաև «ներիր ինձ, Տե՛ր Աստված, ներիր մեղքերս, որպեսզի փառաբանեմ Քեզ այնպես, ինչպես
09/08/2021
7. Ամենեցուն վախճան մերձեալ է. զգաստացարո՛ւք այսուհետև՝ և լերո՛ւք զուարթո՛ւնք յաղօթս։ Ամենքի վախճանը մոտեցել է, ուստի այսուհետև զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։ «Ամենքի վախճան» ասելով՝ երանելին նկատի ունի կա՛մ հասարակության համընդհանուր վախճանը, կա՛մ յուրաքանչյուրինը առանձին, կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը, և այս երկուսն էլ հույժ երկյուղալի են արարածների համար: Եթե առաքյալը մահվամբ վախճանի մասին է խոսում, ապա այն ամենքին
07/08/2021
Առաքյալները Քրիստոսի Հարությունից հետո տարածեցին Ավետարանը ողջ աշխարհով: Քրիստոս, խոսելով Երուսաղեմի տաճարի կործանման և վախճանի մասին, ասում է, որ պիտի լինեն պատերազմներ, աղետներ, Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում և ապա պիտի գա վախճանը (Մատթ. 24.6-13, Մարկ. 13.7-10, Ղուկ. 21.9): Որոշ աղանդներ այս վախճանը հասկանում են որպես աշխարհի վախճանը: Հատկապես Եհովայի վկաներն ասում են, որ Ավետարանի այս հատվածում խոսվում է աշխարհի վախճանի մասին, և ներկայիս
06/08/2021
Մեկ այլ իրողություն էլ կա, որն Աստծու գոյության անջնջելի ապացույցն է: Ինչի՞ց է, որ ամենուրեք և բոլոր ժամանակներում ողջ աշխարհը, բոլոր ազգերն ու լեզուները, ամեն տեսակի կացության մեջ եղող մարդիկ, ուսյալ և տգետ, հարուստ ու աղքատ, քաղաքակիրթ և վայրենի, ազնվական ու ռամիկ, սրանք բոլորն էլ ծառայել են Աստվածությանը, թեև տարբեր եղանակներով: «Բոլոր մարդիկ,- ասում է Արիստոտելը,- ընդունում են Աստվածության գոյությունը»: Կիկերոնն ասում է. «Չկա
05/08/2021
- Հա՛յր, ծանր եմ երգում: Մտածում եմ՝ նրանից է, որ արտասանությունս ծանր է: - Ես տեսել եմ, որ դու և՛ ծանր ես լինում, և՛՝… թեթև: Երբ ծանր ես, երգեցողությունդ էլ է ծանր: Դա կախված է քո ներքին վիճակից, հետևի՛ր դրան: Նա, ում ձայնը բարակ է, եթե հոգևոր լավ վիճակում է գտնվում, ապա դայլալում է սոխակի պես, իսկ եթե ոչ, ապա ծվծվում է մոծակի պես: Ցածր ձայն ունեցողի երգեցողությունը, եթե լավ վիճակում չէ, նմանվում է ծերունու փնթփնթոցի: Եթե առանձին-առանձին երգեք,