1 Հոկտեմբեր, Գշ
19/05/2021
- Հա՛յր, Իգնատի Բրյանչանինով սրբազանն ասում է, որ պետք է դանդաղ աղոթել և դանդաղ կատարել խոնարհումները: - Սրբերից յուրաքանչյուրն աղոթքի մասին խոսում է այնպես, ինչպես ինքն է ճգնել: Դրա համար էլ մտքի աղոթքի վերաբերյալ կարծիքները հաճախ չեն համընկնում: Սուրբ հայրերը մշտական կապի մեջ էին Աստծու հետ և դրա շնորհիվ կարող էին ճիշտ աղոթել՝ հետևելով աղոթքի այն կերպին, որը նրանց ամենամեծ օգուտն էր բերել: Սակայն եթե ես ջանում եմ հետևել հայրերի գրածներին,
18/05/2021
18. Զի և Քրիստոս մի անգամ վասն մեղաց ՚ի վե֊րայ ձե՛ր մեռաւ, արդարն ՚ի վերայ անարդարոց. զի զձեզ մերձեցուսցէ՛ առ Աստուած. զի թէպէտ և մեռաւ մարմնով, այլ կենդանի՛ է հոգւով։ Արդարև, ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով։ «Ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը՝ Քրիստոս»: Սրբախոս առաքյալը սովորություն ունի
17/05/2021
Մայիսի 16-ին՝ Համբարձման տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի նախավերջին կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Այս օրը չորրորդ դասի հրեշտակներն ուրախությամբ և ցնծությամբ ընդառաջ դուրս եկան Տիրոջը՝ Նրա պատվին տոն կատարելով: Տոնական
15/05/2021
Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում,
12/05/2021
- Հա՛յր, ես նախընտրում եմ նստել խցում և աղոթքով զբաղվել, քան հնազանդություն կատարել: - Տե՜ղ հասանք: Ինչ է, նիրվանայո՞ւմ ես գտնվելու(1): Ուղղափառ վանականությունը նիրվանա չէ: Պա՞րզ է: Վանականը ծույլ մեկը չէ, որպեսզի չաշխատի, այլ նստի ու միայն աղոթք ասի: Եթե ուզում է անընդհատ նստել, ապա կնմանվի նրանց, ովքեր ինքնակենտրոնացման համար յոգայով են զբաղվում: Վանականը, հատկապես՝ երիտասարդ, պետք է գործուն լինի, կորովալի, վազի հնազանդություն կատարելու: -
11/05/2021
17. Զի լա՛ւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել՝ քան չարագործացն։ Որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել: Երանելի առաքյալը որքան առաջանում է խրատական խոսքերում, այնքան ձգտում ու փորձում է արթնացնել և գերակա վեհության բարձրացնել իր ունկնդիրների միտքը։ Ուստի նա պատվիրում է մահկանացու մարմինը խոնարհությամբ սնուցել և չերկնչել հանուն աստվածպաշտության չարչարանքների
10/05/2021
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակի հարավային և արևելյան կողմերում տեղադրված երկու խաչքար: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վրդ. Սարգսյանը և ծխական խորհրդի ու համայնքի անդամներ: Եկեղեցու հարավային բակում տեղադրված խաչքարը Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն է (16-րդ
08/05/2021
Քաջությունը նախ և առաջ ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ուժի արտահայտություն է, որն անհրաժեշտ է մեղքի դեմ պայքարի, բարու մեջ կատարելագործվելու համար: Օգոստինոս Երանելին քաջությունը զուր չի համարել առաքինություն: Նա գրում է, որ քաջությունը սեր է՝ պատրաստ հանուն Աստծո ամեն ինչի համբերելու: Եկեղեցու հայրերը երկու տիպի քաջություն են տարբերակում՝ քաջություն պատերազմական սխրանքներում և քաջություն առօրյա ջանքերում, այսինքն՝ այլ մարդկանց հետ