1 Հոկտեմբեր, Գշ
03/02/2021
Շատ հաճախ մարդիկ, իրենց վիճակից դժգոհ, ընկնում են վնասաբեր ու մահացու մի հիվանդության մեջ, որը կոչվում է նախանձ: Դժգոհության և նախանձի մեղքերի համար պարարտ հող է ստեղծվում, երբ մարդ սկսում է իրեն համեմատել մեկ ուրիշի հետ՝ կարծելով, թե իր խնդիրն ամենածանրն է, որ եթե դիմացինի փոխարեն ինքը լիներ, երջանիկ կլիներ: Սակայն այս կերպ մտածողը կողմնապահություն է ցուցաբերում, քանի որ տեսնում է տվյալ մարդու կյանքի մի կողմը միայն և չի նկատում նրա ներքին
02/02/2021
Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու: Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն
01/02/2021
- Հա՛յր, ոսկրատանը կանթեղ վառո՞ւմ են: - Այո, դա նշանակում է ննջեցյալի համար զոհ մատուցել: Ննջեջյալի հոգու համար անգամ մեկ մոմ վառելն է մեծ օգուտ: Հանգուցյալներին պետք է հիշել և միշտ աղոթել նրանց համար: Չմոռանա՛նք նրանց հոգիների հանգստության համար աղոթել: Ամեն անգամ, երբ իմ խցում պատարագ է մատուցվում, ես հոգեհանգստյան կարգ եմ կատարում նաև այն բոլոր ննջեցյալների համար, որոնց անունները չեն հիշատակվել: Աթոսի մենաստաններում ուրբաթ երեկոյան
30/01/2021
Հունվարի 30-ին Սուրբ Սարգսի առթիվ արդեն ավանդույթ դարձած պարգևաբաշխությունն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում էր մեկտեղել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներին։ Արարողությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ներկա էին Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի թեմի նորանշանակ
30/01/2021
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ներկա էին հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ գնդերեցներ:
29/01/2021
8. Եւ վէմ գլորմա՛ն և վէմ գայթագղութեան, որ գայթագղին ապստամբեա՛լք ՚ի բանէն՝ յոր և եդան։ Ինչպես նաև՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին: Մեր Տիրոջը «վեմ գլորման» և «վեմ գայթակղության» կոչելով՝ առաքյալը չի կամենում ասել այն, որ Տերը աշխարհ եկավ, որպեսզի հրեաները գլորվեին կամ գայթակղվեին, այլ այն բանի համար, որպեսզի նրանք ոտքի կանգնեին
28/01/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների
27/01/2021
Բեղմնավոր ու հեռանկարային է այն կյանքը, որը հիմնված է զոհողության վրա: Իսկ եսասիրությունը, սահմանափակելով մարդու կյանքը, այն դարձնում է անպտուղ և նույնիսկ՝ աղետալի: Այս ճշմարտությունը թե՛ խոսքով և թե՛ կյանքով ուսուցանեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12): Անձնազոհության ուղին հավիտենական կյանքի նախապայմանն է. «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն