02/12/2020
«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» մանրանկարի կառուցվածքը բխում է Հովհաննեսի ավետարանի նկարագրությունից, որտեղ ասվում է, որ Մարիամ Մագդաղենացին գերեզմանի մեջ «տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի». այնուհետև ասվում է. որ «դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսան զՅիսուս զի կայր. և ոչ գիտէր թե Յիսուս իցէ» (Հովհ. 20:11-18): Հարության և Քրիստոսի հայտնության տեսարանները
01/12/2020
Բարսեղ. «Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»: Գրիգոր. «Յուրաքանչյուր ոք անկարող է պատմել, քանի որ ամենքն էլ Հորից և Որդուց հետո են գոյություն առել, մինչդեռ նախքան աշխարհի լինելը Որդու գոյության մասին պատմելու համար անհրաժեշտ ու հարկավոր է, որ այդ պատմողը գոյություն ունենար Որդու լինելուց էլ առաջ, որպեսզի կարողանար պատմել Նրա ծնունդի մասին, որովհետև Ինքը՝ Հայրը, այդ մասին լռեց
30/11/2020
- Հա՛յր, տխրում եմ, երբ պատարագն ավարտվում է, իսկ ես այդպես էլ ի վիճակի չեմ լինում աղոթելու, որովհետև անընդհատ ուզում եմ քնել: - Քունը թոթափելու համար մտածիր այն մասին, ինչը հոգևոր հետաքրքրություն կարթնացնի քեզնում: - Իսկ մի՞թե մարդկային տառապանքից ավելի կարևոր բան կա: - Ոչ, բայց եթե մարդկային տառապանքի մասին ընդհանուր առմամբ մտածես, ապա դա չի օգնի: Մտածիր որոշակի մարդկանց մասին, որոնք մեծ կարիքի մեջ են, այնժամ կսկսես կարեկցել, և աղոթքդ
27/11/2020
Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով՝ դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Հին Ուխտի
26/11/2020
Աստված մարդուն կյանք է պարգևել, որպեսզի դեռևս երկրի վրա հոգևոր ուրախություն ապրելով՝ հաղորդակից դառնա աստվածային փառքին և աստվածահաճո կյանք ապրելով՝ հավիտենական կյանքին արժանանա: Սակայն հավիտենության համար արարված մարդը, շատ հաճախ հոգ չտանելով իր փրկության մասին, ջանում է ձեռք բերել հնարավոր բոլոր գանձերը, բացի հավիտենական գանձերից: Չգնահատելով իր անմահ հոգին՝ նա ձգտում է այն ամենին, ինչը հավիտենության մեջ ոչ մի արժեք չունի: Մարդը մշտապես
25/11/2020
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին: Մենք էլ պարտավորված ենք, ձեր մեծափափագ խնդրանքին ի պատասխան, սուրբ և հոգեկիր մարդկանց սահմանած ճշմարտությունները ձեզ ներկայացնելու,
24/11/2020
«Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ․ Ե 17)։ Հիսուս այսպես պատասխանեց բոլոր նրանց, ովքեր Իրեն քննադատում էին շաբաթ օրերին ևս բժշկություններ կատարելու և աշխատելու համար։ Ո՜վ սիրելի ունկնդիրներ, աշխատելն Աստծուն նմանվել է նշանակում, քանի որ Աստված միշտ աշխատանքի մեջ է, ուստի և հարկ է, որ մարդն էլ մշտապես աշխատանքի մեջ լինի։ Համայն տիեզերքը աշխատանքի մեջ է․ ամեն ինչ շարժվում է, հակվում որևէ կետի, միտվում, փոփոխվում։ Երկրի
23/11/2020
Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Հոգևոր