27/08/2020
- Հա՛յր, սուրբ Արսենն իրեն ինչպե՞ս է զգում այժմ, երբ իր անվամբ եկեղեցի ունի: - Նա ուրախանում է, որովհետև այժմ վայր ունի, որտեղ իր գառներին է հավաքել, որպեսզի պահպանի: - Հա՛յր, որևէ սրբի սրբադասումից հետո մարդիկ ավելի մե՞ծ օգնություն են ստանում: - Իհա՛րկե: Եկեղեցու սրբադասումից հետո սրբերը մեզ օգնելու պարտավորություն են զգում՝ ասես հարկադրված են մեզ ավելի շատ օգնելու, բայց և Աստված է նրանց ուղարկում մարդկանց օգնելու: - Իսկ սրբերից որևէ
26/08/2020
«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար» (Տիմ. Գ 16)՝ շարադրված Սուրբ Հոգու կողմից այն նպատակով, որ ծառայի իբրև մարդկային հոգիների բժշկարան, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է իր մեղքի համար դարման ընտրել։ «Իսկ այդ բժշկությունն էլ,- ինչպես ասում է Սուրբ Գիրքը,- կարող է դադարեցնել մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։ Մարգարեները մեզ այլ կերպ են խրատում, պատմագիրները՝ ուրիշ, Օրենքը՝ մեկ այլ կերպ՝ առաքինության մասին զանազան խրատներ
25/08/2020
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն իրագործելուց հետո առաքյալներին ուղարկեց ողջ աշխարհում Ավետարանը քարոզելու և մկրտելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ինչպես առաքյալները, այնպես էլ Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ դեպի Աստված տանող նեղ ճանապարհին դժվարությունների և հալածանքների է հանդիպում: Այդ ամենին քաջատեղյակ՝ Քրիստոս աղոթում էր Հայր Աստծուն և ասում. «Արդ, ես աղոթում եմ նրանց համար: Չեմ աղոթում աշխարհի համար,
24/08/2020
Օրհնության սաղմոս Դավթի: Օրհնությունն աստվածխոսության հետ է միավորված և զգուշավորության սաղմոս է սա, որովհետև սրանում մշտապես երգվում է, թե բոլորի աչքը քեզ է ուղղված: Նաև հեթանոսների կոչման մասին է, որ ասում է. 1. Բարձր առնեմ զքեզ, Աստուած իմ, և թագաւոր իմ. և օրհնեմ զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Պիտի փառաբանեմ քեզ, Աստված իմ, և Թագավոր իմ, ու հավիտյան և հավիտյանս հավիտենից քո անունն օրհնեմ: Մեր՝ նրա օրենքի տակ խոնարհվելն
22/08/2020
«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16): Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի
21/08/2020
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը՝ Հայոց ազգին քրիստոնեական Ճշմարտության և սիրո շավիղներով առաջնորդելու համար: «Աստծո Միածին Որդու փրկագործական առաքելությամբ շնորհն ունենք ճշմարտությունը
21/08/2020
- Հա՛յր, եթե կարելի է, կցանկանայի, որպեսզի Իսահակից ինչ-որ բան բացատրեիք ինձ: - Ումի՞ց: Հայր Իսահակի՞ց: Պետք է ասել. «Սո՛ւրբ Իսահակից»: Երբ հոգևորական Իսահակի մասին ենք խոսում, ասում ենք «հայր Իսահակ», իսկ սրբերին միայն անունո՞վ ենք կոչում: Վայել չէ: Չի կարելի աղոթել, օրինակ, սուրբ Գևորգին և ասել. «Գև՛, այսինչն ու այնիչն արա ինձ համար»: Դա արդեն անպատկառություն է: Ես մի աշխարհականի սուրբ Արսենի մասունքներից մի փոքր կտոր տվեցի,
20/08/2020
Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի