06/05/2020
Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Ժողովին ներկայացվեց կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։ Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված
06/05/2020
Ծառայասիրությամբ քրիստոնյան նմանվում է Քրիստոսին, Ում երկրային ողջ կյանքը ծառայություն էր մարդկանց. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ 10:45): Միմյանց սիրելու և ծառայելու հորդորը Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին պատգամեց Վերջին ընթրիքի ժամանակ, երբ լվաց առաքյալների ոտքերը և ասաց. «Եթե ես՝ Տերս և վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց
06/05/2020
«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը
05/05/2020
Առաքյալները, հաղորդակից լինելով Լույսին, ի լուր աշխարհի ավետեցին այն, ինչ տեսան ու լսեցին Քրիստոսից: Առաքյալներից Հովհաննեսը բացի ավետելուց, նաև պատգամեց. «Աստված լույս է, բնավ խավար չկա Նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք Նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:5-6): Աստված է սկիզբը և աղբյուրը լույսի, Նրա մեջ խավարի ոչ մի հետք չկա: Ով ապրում է մեղքի մեջ, նա ապրում
05/05/2020
«Ինչքան կարող եք, բոլորի հետ խաղաղ ապրեք» (Հռոմ. 12:18),- անհրաժեշտ ու կարևոր այս պատգամը մարդկությանը հղեց Ս. Պողոս առաքյալը: Նա իր նամակներից մեկում ևս հաստատեց այս կարևորագույն պատգամը. «Ջանացե՛ք բոլորի հետ ապրել խաղաղ և վարել սուրբ կյանք, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը» (Եբր. 12:14): Առաքյալը մարդկանց Աստվածնմանության է կոչում, քանի որ Աստված խաղաղության Աստված է և ինչպես կարող է Նրա առջև կանգնել նա, ով իր սրտում ատելություն ու թշնամություն
04/05/2020
«Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17): Աստծո սերն իր մեջ ունեցողը չի կարող անտարբեր գտնվել եղբոր կարիքի հանդեպ, քանի որ մտածում է՝ եթե ինքը կարիքի մեջ լիներ, ինչ կցանկանար, որ մարդիկ իր համար անեին: Այդ պատճառով Քրիստոսի անունը կրող քրիստոնյան չի կարող այլ կերպ պատվել Քրիստոսի անունը, եթե ոչ գործով՝ սիրով արված զոհողություններով: Տարիներ
04/05/2020
Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ մեկ Երկնավոր Հայր ունեն, ուստի մեկ Երկնավոր Հոր զավակներ են և մի մեծ ընտանիքի անդամներ: Սուրբ Գիրքը, մեծ ընտանիքից ներս եղբայրասիրության մասին հիշեցնելով, ասում է. «Մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց» (Ա Պետր. 1:22): Մայիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը,
04/05/2020
Աստիճանների օրհներգություններ Վերադարձի ժամանակ շրջակա ազգերը հարձակվեցին հրեաների վրա և այդտեղ էլ կործանվեցին, որի մասին էլ մարգարեն երգելով՝ ասում է. 1. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասասցէ Իսրայէլ: 2. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, և ինձ ոչ յաղթեցին: Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, - թող Իսրայելն ասի: Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, բայց չհաղթեցին ինձ: Բազում