21/04/2020
Մարդկային դարավոր պատմությունը վկայում է բազում փորձություններ, որոնց բովով անցել են ինչպես անհատներ, այնպես էլ ազգեր: Ինչպես անհատի, այնպես էլ ազգերի կյանքում փորձությունը շրջադարձային նշանակություն է ունեցել: Եվ զարմանալին այն է, որ ցավի, տխրության և փորձության ետևում, ըստ Եկեղեցու հայրաբանության, թաքնված է Աստծո կամքը և օրհնությունը, մարդու կատարելագործումը, ինչն, իհարկե, մարդն անմիջապես չի կարող նկատել: Մեր հավատքի հայր Ս. Գրիգոր
20/04/2020
Աստիճանների օրհներգություններ Նրանք, ովքեր Երուսաղեմ վերադարձան ոչ անկեղծ սրտով և Աստծուն հուսալով, չկարողացան տաճարը կառուցել քառասուն տարում, մինչև որ եկավ Զորաբաբելը և վեց տարում ավարտեց, որովհետև Տերը նրա հետ էր, ինչպես որ ասում է. 1. Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա: Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են
18/04/2020
«Թովմասի անհավատությունը» տեսարանում պատկերի կոմպոզիցիոն առանցքում Հիսուս Քրիստոսն է և Թովմաս առաքյալը: Գեղանկարչական տպավորություն է թողնում Ագուլիսի Ս. Թովմա եկեղեցու արևմտյան շքամուտքում գտնվող «Թովմասի անհավատությունը» հարթաքանդակը: Դա, ըստ էության, հարթաքանդակի ու որմնանկարի համատեղման գեղեցիկ օրինակ է, ամենայն հավանականությամբ՝ եկեղեցին նկարազարդող վարպետի (Նաղաշ Հովնաթան) մտահղացման արդյունքը: Կենտրոնում, խաչափայտը
17/04/2020
- Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ: - Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես: - Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է: - Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի,
16/04/2020
Հրաժարում աշխարհից Ձեռնադրության ժամանակ սարկավագները կամ քահանաները խորանի վրա ծնկած, դեմքով դեպի ժողովուրդը, ձեռքերը ափերն ի դուրս վեր բարձրացնելով` հրաժարվում են աշխարհից և նվիրվում Աստծուն ծառայության: Աշխարհից հրաժարումը չի նշանակում, թե պետք է կապերը խզեն աշխարհի հետ: Հովհաննես առաքյալի «Մի՛ սիրեք աշխարհը, և ինչ որ աշխարհի մեջ կա» (Ա Հովհ. 2.15) հորդորի կողքին նրա Ավետարանում կա նաև հետևյալ հոգեպարար վկայությունը. «Աստված
15/04/2020
Երանելի սուրբ Սարգիս վարդապետի` Պետրոս առաքյալի կաթողիկե առաջին թղթի մեկնությունը Գովասանական առաջաբան Աստվածային բոլոր խոսքերն արդյունավետ և շահավետ գործեր են, և քաջերի ու առաքինիների միջոցով աշխարհին ցույց են տալիս բարձրահնչյուն ձայնով՝ պարզ և վայելուչ՝ սկիզբը, մեջտեղը և ավարտը, արտաքնապես՝ լուսաձև, պարզ տեսքով: Ինչպես որ այժմ մեծն Պետրոսը, մեր մտքերում արեգակնաբար ծավալում է լուսափայլ խոսքերը, [որպես] բարեծնունդ, կենարար բխման
12/04/2020
«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ» Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 12֊ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: «Հարեա՜ւ»… Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու
12/04/2020
«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ