3 Հոկտեմբեր, Եշ
11/11/2019
Ալելուիա. սա նաև օրհնություն է ի դեմս առաքելական ճանապարհի, որ Տերն ասաց. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին» (Մատթ. 28:19), քանզի մարգարեներից ոչինչ ծածուկ չմնաց, որ կատարվելու էր վերջին օրերին: 1. Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն ազինք. գովեսցէք զնա ամենայն ժողովուրդ: Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ: Բոլոր ազգեր. այսինքն՝ հեթանոսներ, իսկ բոլոր ժողովուրդները հրեաներն են, և նրանցից շատերը մինչ օրս չեն
09/11/2019
Սատանայապաշտություն Ավետարանում հետևյալ մարգարեությունը վերաբերում է նաև մեր ժամանակներին. «Օրեր կգան, երբ շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24.12): Եկեք իրատես լինենք. մեր օրերում շատ մարդիկ կարծես թե չեզոք դիրք են գրավել հավատքի նկատմամբ: Մինչդեռ իրականում հավատքի մեջ չեզոք դիրք չկա: Շատերս ենք լսում սատանայապաշտների մասին: Զայրանում ենք դրանց անբարոյականության, սպանությունների, սանձարձակությունների համար: Բայց ինչպես որ որևէ գործողություն
08/11/2019
Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19): Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ
07/11/2019
Նոյեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ազգային երգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները, հայ հոգևոր երաժշտության դասախոս Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Կոնսերվատորիայից մինչև եկեղեցի ձգվող կարճ ճանապարհն ուսանողերն անցել էին՝ կոմիտասյան աշխարհիկ և հոգևոր երգեր կատարելով: Եկեղեցում ուսանողներին ողջունեց և ԱՀԹ
07/11/2019
- Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն: - Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև
06/11/2019
Ճշմարիտ բարին Աստված է, և Նրա կամքին հնազանվելը բարիք է քրիստոնյայի համար: Բարիքի աղբյուրը մարդն իր սրտում է կրում, քանի որ այն, ըստ Պաիսիոս Աթոսացու, մարդը ժառանգություն է ստացել Աստծուց: Շատ անգամ կրքերը խոչընդոտում են մարդուն բարին գործելու, իսկ առանց բարի գործերի հնարավոր չէ երկնքում գանձեր կուտակել: Ո՛չ հարստությունը և ո՛չ որևէ ունեցվածք չի կարող մարդն իր հետ երկինք տանել, բարի գործերն են, որ հարստացնում են մարդուն և թույլ տալիս հավիտենական
05/11/2019
Յուրաքանչյուր քրիստոնյա անհատ Սուրբ Հոգու տաճար է. «Մե՛նք ենք կենդանի Աստծո տաճարը, ինչպես Աստված Ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը»» (Բ Կորնթ. 6:16) և թե «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16): Այս տաճարների մեջ է ծնվում ճշմարիտ հավատը, անխախտ հույսը և անկեղծ սերն Աստվածության հանդեպ: Այս տաճարից առ Աստված են բարձրանում
04/11/2019
Վեհափա՛ռ Տեր, Աստծո ողորմությամբ և ազգի կամոք երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցված Հայոց հայրապետներից ժառանգած հովվապետական գավազանը ծաղկեց Ձերդ Սրբության եկեղեցասիրությամբ և նվիրումով, աներկյուղ կամքով, ազգային ու հոգևոր կյանքի բարեզարդմամբ և մշտարթուն հովվությամբ: «Մենք ենք այսօր կրում պատիվն ու պատասխանատվությունը՝ իրականացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, և թե որքան նախանձախնդրություն, որքան նվիրում և սեր մենք կներդնենք