3 Հոկտեմբեր, Եշ
25/09/2019
Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված ողորմած լինելու հորդորը տվեց ոչ այնքան աղքատների, որքան ողորմածների համար: Ինչո՞ւ. քանի որ
24/09/2019
Մաս Ա Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները: Ահա այս հարցերն են, որ կցանկանայի բացատրել` նյութ ունենալով «Տասը բորոտներ»-ի բժշկության պատմությունը: Հիսուս՝
23/09/2019
Ալելուիա: Հելլենական լեզվով «ալելու» օրհնեցեք է նշանակում, «իա»՝ Տիրոջը: Հովսափաթ բարեպաշտ թագավորի օրոք, ըստ Դավթի վկայության, ամոնացիները, մովաբացիները և եդոմացիները միաբանվելով մտան Հրեաստան՝ ցանկանալով վնասել նրանց, իսկ Հովսափաթն ընկնելով Աստծու առաջ՝ օգնություն խնդրեց, Տերը լսեց նրան, և թշնամիները միմյանց կոտորեցին Հորդանան գետի սահմաններում, իսկ Հովսափաթը, մտնելով տաճար, բոլոր իսրայելացիների հետ միասին գոհություն
21/09/2019
Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա
20/09/2019
Աստծո հետ հաղորդակցությամբ մարդը բացահայտում է իր պարգևները և գիտակցում, որ արարվել է, որպեսզի Աստծո որդի դառնա: Նա իրապես զգում է այն կապը, որ միավորում է իրեն ու Աստծուն: Քրիստոս հորդորում է յուրաքանչյուրին, որ ուսանեն Իրենից (Մատթ. 11:29): Մեր Տերն Իր կյանքով ցույց տվեց ճշմարիտ կյանքը, և նրանք, ովքեր ընդունեցին այն, սկսեցին ճշմարտապես ապրել: Հնում նկարել սովորող աշակերտներն իրենց ուսուցիչների՝ մեծագույն նկարիչների հետ էին ապրում, որպեսզի
19/09/2019
7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ: Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն
18/09/2019
Ավետարանում կարդում ենք օրենքի մի ուսուցչի մասին, որ, ինչպես շատերը, ցանկանում էր արդարացնել իրեն: Նա Հիսուս Քրիստոսին հարցրեց, թե ո՞վ է իր ընկերը: Եվ Քրիստոս նրան պատասխանեց՝ պատմելով «Բարի սամարացու առակը» (Ղուկ. 10:25-38), թե ինչպես Երուսաղեմից Երիքով գնացող մի մարդ ենթարկվեց ավազակների հարձակմանը և ինչպես կիսամեռ վիճակում ընկած՝ չարժանացավ անցորդներից երկուսի ուշադրությանը, որոնք ուղղակի դիտում էին իր տառապանքը: Ավազակներն
18/09/2019
Գերաշնո՛րհ Սրբազան հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այսօր որդիական պարզ սրտով փառաբանում ենք Երկնավոր Հորն ու երախտագիտություն հայտնում Ձեր երկրավոր ծնողներին՝ Մայր հայրենիքին քաջասիրտ ու անձնվեր զավակ, և Մայր եկեղեցուն իմաստուն ու բարեխնամ հոգևորական պարգևելու համար: Որքան էլ հեզ ու զուսպ լինի Ձեր ընթացքը, որքան