3 Հոկտեմբեր, Եշ
29/07/2019
Սաղմոս Դավթի: Ինչպես որ նախորդ սաղմոսը հատկապես վերաբերվում էր գերուն, իսկ սա՝ ամբողջ ազգին: Ասում են, թե Դավթի ծերացած ժամանակվա սաղմոսն է, սթափեցնում է իրեն, և զրկվածներին ու ազատվածներին իր օրինակով հորդորում է՝ ասելով. 1 Օրհնեա՛ անձն իմ զՏէր, և ամենայն ոսկերք իմ՝ զանուան սուրբ նորա: Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա: Թո՛ղ չխաբի քեզ ծերությունը, և ոչ էլ՝ ցավերը: Նախ հոգին՝, որ պատկերն է Աստծու,
28/07/2019
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը, այս տարի նշեց հուլիսի 28-ին: Այլակերպության խորախորհուրդ տոնն իր շուրջը մեծ թվով մարդկանց էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու տոնական Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Ս. Պատարագի մասնակիցներն արարողության ավարտին եկեղեցու բակում
26/07/2019
Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը: Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված
26/07/2019
Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում: Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և
24/07/2019
9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում
23/07/2019
Երբ մարդու կյանքում բացակայում է երկրային կյանքի բուն նպատակը, ապա մարդն սկսում է ապրել Աստծո խոսքի և Նրա պատգամների հանդեպ անտարբեր կյանքով: Նա սկսում է քայլել ոչ թե դեպի Երկնային Հայրենիք, որին կոչում է մեզ Սուրբ Գիրքը. «Մենք, սակայն, Երկնքի քաղաքացիներ ենք և սպասում ենք, որ այնտեղից գա մեր Փրկիչը՝ Տեր Հիսուս Քրիստոս» (Փիլ. 3:20), այլ դեպի անցողիկը և ժամանակավորը, որոնց ավարտը կորուստ է և հավիտենական մահ: Մարդկային կյանքում կատարվող
22/07/2019
Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները: Աղոթքը խոսք է առ Աստված, բորոտը քոսոտն է, ոմանք ասում են, թե աղքատն է, որ ունի բորոտ և աղքատ բնություն, որ անձկության մեջ ընկնելով դևերի սնոտի պաշտամունքի և մահվան երկյուղի պատճառով Աստծու առջև է բերում իր խնդրանքը՝ ասելով. Տեր, լսի՛ր իմ աղոթքը, որը նաև գերու նեղության մեջ գտնվելու և հեթանոսությունից դարձի խորհուրդն ունի, և ասվել է սա Աբիսողոմի փախուստի ժամանակ: 2. Տէ՛ր,
21/07/2019
Քրիստոնեական արվեստում պատկերագրական ուրույն ձև են ներկայացնում Քրիստոսին խաչից իջեցնելը պատկերող նկարները, ուր Տիրամայրը ողբում է իր Որդու մահը: Աստվածամայրը ներկայացվում է հատուկ հուզականությամբ: Նա շրջապատված է սգացող ու ողբացող կանանցով: Տիրամոր ողբը ներկայացնող նկարներում գլխավոր գործող անձինք տղամարդիկ են՝ Հովսեփն ու Նիկոդեմոսը, նրանք են Խաչյալին իջեցնում խաչից: Այստեղ է նաև Տիրոջ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Միջնադարյան վարպետների