3 Հոկտեմբեր, Եշ
20/07/2019
Առաքյալների նախօրինակներ Հին Կտակարանում Քրիստոսի առաքյալների հատկանշական համեմատություններ կան հինկտակարանյան իրողությունների հետ: Հրեական տասներկու նահապետները` Հակոբի որդիները, որոնցից սերվեց հրեա աստվածընտիր ազգը, նախօրինակներն էին Քրիստոսի տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան բազմաբյուր մարդիկ` որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Հրեաները դուրս եկան Եգիպտոսից և անցնելով Կարմիր ծովով` եկան անապատ, այնուհետև
19/07/2019
Երբ առաջին մարդն անկում ապրեց, և այդ լուրը երկինք հասավ, Աստված շտապեց փնտրելու կորուսյալ մարդուն: Ադամն ու Եվան երեկոյան, երբ լսեցին Տեր Աստծո՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Արդարև, հանցանք ունեցող մարդն է ամաչում երևալ: Բայց աստվածային անճառելի ներողամտությունն Ադամին զղջման հրավիրեց և հնչեց Աստծո ողորմության և սիրո ձայնը. «Ո՞ւր ես Ադամ»: Ուզում է ասել, թե՝ «Ես քեզ անմեղ ստեղծեցի, յոթնարփյան շնորհներով
18/07/2019
7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը: Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների,
17/07/2019
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած
16/07/2019
- Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը: - Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝
15/07/2019
Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի: 1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից, 2.
14/07/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել,
13/07/2019
Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին ձգվեց դեպի Տավուշի թեմի Նոր Վարագավանք միջնադարյան վանական համալիր: Ուխտավորները մինչ ճանապարհ ընկնելը եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, այնուհետև եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ՝ անցան աղոթքի ուղին, որն ուղեկցվեց Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով և հոգեշահ զրույցով: Բարեշնորհ