3 Հոկտեմբեր, Եշ
16/03/2019
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի` այդ օրն ընթերցվող Անառակ որդու մասին առակի անունով (Ղուկ. 15.11-32): Մեծահարուստի երկու որդիներից կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, գնում հեռու երկիր, վատնում ունեցվածքը, ընկնում աղքատության մեջ և տարածված սովի պատճառով ստիպված է լինում մի քաղաքացու ագարակում խոզեր արածեցնել: Այս թշվառության մեջ նա հիշում է, որ նույնիսկ ծառաներն իր հոր տանը ավելի լավ կացության մեջ են,
15/03/2019
Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս
14/03/2019
27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ: Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից: Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն
13/03/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Բարսեղյան ընտանիքին, ուր մեծանում է արև Սեյրանը (10 տ.): Սեյրանն իր քրոջ, ծնողների և տատիկի հետ բնակվում է Եղվարդ քաղաքի Շիրակի 4/28 հասցեում: Նա սովորում է Երևանի թիվ 12 հատուկ
13/03/2019
Աստվածաշնչի ընթերցանությունը քրիստոնյայի հոգևոր կյանքի հիմնասյուներից է։ Եթե աղոթելով մենք խոսում ենք Աստծու հետ, ապա Սուրբ Գրքի միջոցով Նա է խոսում մեզ հետ, պատասխանում մեր աղոթքներին, երկխոսություն է դարձնում մեր աղոթքը։ Կարդալ Աստծու Խոսքը՝ նշանակում է երես առ երես անձնական երկխոսության մեջ մտնել կենդանի Աստծու հետ։ Երբ կարդում ենք Ավետարանը, Քրիստոս անձնապես ներկա է և Իր փրկարար խոսքն է ուղղում մեզ։ Սակայն շատ անգամ մեր ընթերցանությունը
12/03/2019
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս
12/03/2019
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Մարդկային կյանքը վաղ թե ուշ հասնում է մի շեմի, որից այն կողմ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այդ շեմը ֆիզիկական մահն է. քանի դեռ մարդն ապրում է, հույս ունի ապաշխարության: Սուրբ Գրքի իմաստասիրական գրքերից մեկում կարդում
11/03/2019
Սաղմոս Դավթի. աղոթք: Իր, Եզեկիայի, Զորաբաբելի և [մարդկային] բնության անունից այս աղոթքն է մատուցում: 1. Խոնարհեցո, Տէր, զունկն քո և լո՛ւր ինձ, զի աղքատ և տնանկ եմ ես: Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես: Ինչպես մարդասեր բժիշկ՝ խոնարհեցնում է ականջն իր հիվանդի շուրթերին, և լսում նրա ցածր ձայնը: Եվ ով աղոթում է, նախ ինքն է խոնարհվում, և ապա նոր Տերն է խոնարհվում: Աղքատ ու տնանկ եմ ես. թեև Դավիթը, Եզեկիան և Զորաբաբելը