19/12/2018
Եկեղեցին ապրում է և գործում նրանից ներս ձևավորված համայնքների շնորհիվ, որոնք առանձնահատուկ են՝ որպես Քրիստոսով միավորված միություններ: Քրիստոսի շուրջ համախմբված համայնքի անդամները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլ, պատրաստակամորեն, իրենց սիրո ծառայությունն են մատուցում միմյանց և կարիքի մեջ գտնվող մարդկանց: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության
19/12/2018
«Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին կախված չէ իրենից»,- ասում է Երեմիա մարգարեն (Երեմ. 10:23): Կան մարդիկ, որ, հակառակ այս մտքի, կարծում են, թե իրենց կյանքը և գործերը կախված են միայն իրենցից և ոչ Բարձրյալի կամքից: Այս կերպ էր մտածում նաև այն մեծահարուստը, ում Տերը անմիտ անվանեց (Ղուկ. 12:20): «Անմիտ հարուստի» առակում Տերը ներկայացնում է առատ բերք ստացած հարուստի մտածումները. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս
18/12/2018
Ինչո՞ւ ես այդպես ապշած նայում, ասես անպարկեշտ բան եմ ասել: Ինչ է, չե՞ս պատրաստվում մեռնել: Թե՞ այդ մասին չես ուզում մտածել: Իսկ ինչի՞ մասին մտածել՝ ֆուտբոլի՞, կանա՞նց, փողերի՞: Ես, օրինակ, չեմ ուզում քաղաքում մեռնել: Կեղտ, փոշի, ունայնություն: Շատ բազմահարկ շենքերում նույնիսկ բեռնատար վերելակ չկա: Ասես շինարարները դրանք նախագծել են այնպիսի մարդկանց համար, որոնց կյանքում ո՛չ պահարաններ կան, ո՛չ դագաղներ, ո՛չ դաշնամուրներ: Այդպես էլ մեռնում
17/12/2018
Դեկտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Տոսպիա» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: «Այսօր բոլորս
17/12/2018
Ի կատարած՝ իմաստություն Ասափի: Տաղավարահարաց տոնին ամբողջ Իսրայելի առջև Դավիթն ասաց այս [սաղմոսը]՝ ի դեմս մեր Տիրոջ, որ ցույց է տալիս Աստծու բազում երախտիքները և նրանց անշնորհակալությունը: Ունի նաև Քրիստոսի խորհուրդը՝ եկեղեցու մեջ: 1. Նայեցարուք, ժողովուրդք, յօրէնս իմ. խոնարհեցուցէք զունկն ձեր ի բանս բերանոյ իմոյ: Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին, և մոտեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին: Ոչ թե Դավիթն է օրենսդիրն, այլ՝ Տերը,
15/12/2018
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրված սրբերից է: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Նա մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից
14/12/2018
«Չորեքկերպյան աթոռ» հորինվածքում գահանիստ Քրիստոս շրջապատված է Եզեկիելի տեսիլքի (Եզեկիել 1:1-28) անիվներով և «կենդանի արարածներով», որոնցից յուրաքանչյուրն ունի չորս գլուխ՝ մարդու, առյուծի, եզան և արծվի: «Չորեքկերպյան աթոռ» մանրանկարը հանդիպում է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից մեկի՝ մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու գրեթե բոլոր Ավետարաններում, այն տարբերությամբ,
13/12/2018
16.Մի՛ խաբիք եղբա՛րք իմ սիրելիք: Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք: Ասաց, թե երանելի են նրանք, ովքեր փորձություններին համբերում են և նրանում ընտիր գտնվում և փոխարենը խոստացավ պսակը: Եվ բամբասանքից ազատեց Աստծո դատաստանը՝ ասելով. Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Նաև ցույց տվեց մարմնավոր փորձությունների պատճառը, որ ցանկությունից են ծնվում, իսկ ցանկությունը՝ մեղք է առաջացնում, մեղքն էլ՝ մահ: Այնուհետև զգուշացնում է, որ