12/12/2018
Ձեզ ենք ներկայացնում մեր Եկեղեցու մեծ դեմքերից Շնորհք Պատրիարք Գալուստյանի մտորումները ճգնավորության և վանականության վերաբերյալ: Արդի ժամանակների մեջ, երբ աշխարհայնությունը և բարքերի թուլությունը տիրապետող են դարձել ամենուրեք, մարդիկ արհամարհանքով են նայում ճգնավորությանը կամ հիշում այն: Բայց պետք է գիտենալ, որ սա իր ժամանակի ամենից տրամաբանական հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենցաղային վիճակը: Սա հաստատելու
11/12/2018
Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել:
10/12/2018
Այսուհետև՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: Իդիթոմն ու Դավիթը [երաժշտության] հեղինակ են, իսկ Ասափը գրիչն է, որ խոսում է ի դեմս գերու և ցույց է տալիս բնության կրած չարչարանքները: 1. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով ես առ Աստուած, և նայեցաւ առ իս: Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, և նա նայեց ինձ: Իմ իսկ սեփական ձայնով և նրա մտքով, սակայն նա նայեց ինձ և ազատեց: 2. Յաւուր նեղութեան իմոյ զԱստուծ խնդրեցի ձեռօք իմովք. ի գիշերի
08/12/2018
Շատերն ասում են, թե հավատում են Աստծուն, բայց ծանոթ չեն Նրա խոսքին և օրենքին: Աստված մեզ տվեց ոչ այլ օրենք, քան բարոյական օրենքը: Բարոյական օրենքի խախտումը երկրի վրա առաջ բերեց ատելություն, նախանձ, պատերազմ և արհավիրքներ: «Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները» (Սաղմ. 18:8): Աստծո օրենքն անթերի և կատարյալ է, քանի որ, ի տարբերություն մարդկային օրենքի, չունի իր մեջ ոչ մի արատ ու մեղք: Աստվածային օրենքն իմաստնացնում ու լուսավորում է
07/12/2018
Հոգևորականը Այսօր մեր ժողովրդի պատկերացման մեջ հոգևորականը` եկեղեցու սպասավորը, պատկերվում է իբրև մի անձնավորություն, որն անպայմանորեն պետք է ունենա բարոյական բարձր արժեքներ ու հոգու մաքրություն և կոչված է ծառայելու Աստծուն և ժողովրդին: Ոմանք էլ, սակայն, չեն գիտակցում, որ իր հույժ պատասխանատու ծառայության մեջ հոգևորականը խիստ կարիքն ունի իր համար արված ժողովրդի աղոթքների և աջակցության: Քահանային տրված է այնպիսի իշխանություն, որ երբեմն
06/12/2018
14. Իւրաքանչիւր ոք փորձի՝ առ ի յիւրո՛ցն ցանկութեանց ձգեալ և պատրեալ: Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Աստծո մասին ասաց [որ չի փորձվում] և հաստատեց ըստ հարկի օրինակ բերելով, որ եթե Աստված չի փորձվում չարից, ապա չար փորձությունների պատճառը ոչ Աստծուց է և ոչ էլ Աստծո համար, այլ՝ չար ցանկությունների համար, այդ պատճառով էլ ասում է. Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Ինչպես
05/12/2018
Մի անգամ մտածեցի, որ եթե կարողանայինք հավաքել բոլոր նրանց արցունքները, որոնք լաց են լինում, ցավ են ապրում, մայրերի, հայրերի, երեխաների արցունքները, ապա դրանք իսկապես շատ կլինեին: Որոշ ժամանակ առաջ մի քսանչորսամյա երիտասարդ ինձ ասաց. - Երբ ես նման բաների մասին էի մտածում, միգուցե հիմարությունից կամ եսասիրությունից մղված, խնդրեցի Աստծուն. «Տե՛ր Աստված, թող ես քաղցկեղով հիվանդանամ, բայց մեկ տարվա ընթացքում ինձնից բացի ոչ ոք քաղցկեղով
04/12/2018
Զրույց ռադիոունկնդիրների հետ - Այսօր ես կուզենայի լինել նրանց հետ, ովքեր ցավ են զգում: Ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց հետ, քաղցկեղի նախնական կամ վերջին փուլում գտնվող մարդկանց, նրանց հետ, ովքեր տանջվում ու տառապում են: Եթե դու ուրախ ես և ցանկանում ես ուրախ տրամադրությունդ պահպանել՝ քո գործն է, իսկ ես չեմ կարող, քանի որ մի բան է լսել ուրիշների՝ քեզ անծանոթ մարդկանց մասին, իմանալ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ քաղցկեղով