17/08/2018
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում
16/08/2018
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել,
15/08/2018
Եկեղեցին տարբեր մարդկանց կողմից դիտվում է տարբեր տեսանկյուններով: Ոմանք եկեղեցին դիտում են որպես միայն ճարտարապետական կոթող: Սակայն եկեղեցական շինությունն առաջին հերթին պետք է ընդունել աղոթավայր լինելու, Աստծո պաշտամունքի վայր լինելու իր նշանակությամբ: Եկեղեցական մեր տոնացույցում Սուրբ էջմիածնի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակությունը: Այս հաջորդականությունը ճիշտ է նաև պատմականորեն: Խոր Վիրապից
14/08/2018
Այսուհետև՝ օրհնությամբ սաղմոս Դավթի: Նույն բնույթն ու խորհուրդն ունի. Գերու մասին է և [մեր] բնության: 1. Լո՛ւր, Աստուած աղօթից իմոց. և նայեա՛, Տէր, յաղօթս իմ: Լսի՛ր, Աստվա՛ծ, աղոթքն իմ, և ո՛ւշ դարձրու, Տեր, աղոթքիս: Մարդեղության ականջներով և աչքերով: 2. Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ: Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս տվայտում էր: Հեռավոր Բաբելոնում կարծում էին, թե Երուսաղեմը մոտ է Աստծուն: Նաև երբ բոլոր արարածներին
11/08/2018
Քրիստոս Հարությունից հետո քառասուն օրերի ընթացքում երևաց Իր աշակերտներին, իսկ Համբարձման ժամանակ աշակերտների հետ եկավ Ձեթենյաց լեռը: Ու երբ կամենում էր համբարձվել, Աստվածածին մայրը կանգնեց իր Միածնի առաջ և ասաց. «Ով Տեր իմ և Աստված իմ, Արարիչ իմ և Որդի իմ: Ահա Դու ելնում ես դեպ Քո հայրենի փառքը, իսկ ինձ թողնում ես այս կյանքում տարակուսած: Դու գիտես հրեաների ապերախտությունը, որ Քեզ` բարերարիդ, չարը հատուցեցին, իսկ ինձ ի՞նչ կանեն»: Եվ
08/08/2018
Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Այցի ընթացքում կազմակերպվեց մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաների բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու
06/08/2018
Այսուհետև անցած ժամանակների մասին ուսանելու համար. այն ժամանակ, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Հովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ: Արձանագիր սաղմոս Դավթի: Այս պատմությունը Երրորդ Թագավորությունն է պարունակում: Ըստ Բարսեղի՝ այնտեղ հայտնապես այսպես չէ, սակայն բնույթը նույնն է, այսինքն՝ խորհրդանշում է հրեաների գերությունը Բաբելոն: Նաև մեր բնության Դրախտից վտարվելու մասին է: Ինչպես նաև, երբ
04/08/2018
Ի՜նչ ոգի կար առաջ մենաստաններում: Հիշում եմ, թե մարդիկ ինչպես էին խաղող բերում Սուրբ լեռ՝ նոր տոմարով Սուրբ Խաչի տոնից հետո: Սակայն բարկասները երբեմն Աթոսի ափն էին հասնում հենց այն օրը, երբ մենք հին տոմարով էինք տոնում Սուրբ Խաչը: Եթե այդպես էր պատահում, ապա վանականները երբեք չէին գնում տոնի օրը խաղող դատարկելու: Նրանք այն ետ էին ուղարկում կամ էլ խաղողով բեռնված բարկասը թողնում էին նավամատույցում: Եթե ձեթ կամ փայտ էին բերում որևէ տոնական