12/06/2018
Քրիստոնեության պարծանք և հավատքի սյուն՝ առաջին հավատացյալ ինքնակալը, աստվածասեր և բարեպաշտ հռոմեացիների կայսրը՝ Կոստանդիանոս Մեծը ծնվել է 275թ-ին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Որդին է Հեղինե անունով կնոջ և Կոստանդիոս հայտնի զորավարի, ով հետո դարձավ կեսար և իշխում էր Գալիլիայում և Անգլիայում: Կոստանդիանոսը պաշտոնապես ազատում է եկեղեցին ավելի քան 250 տարիներ տևող հալածանքներից: Եվ ոչ միայն ազատում է եկեղեցին հալածանքից, այլ նաև
11/06/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ընդլայնելով սոցիալական ծրագրերի իր շրջանակը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի, նաև սփյուռքում բնակվող մեր հավատավոր հայրենակիցների հետ համագործակցաբար աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Համագործակցության արդյունքում
09/06/2018
Հայ եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած Ներսես Մեծը թոռն է Սբ. Հուսիկ կաթողիկոսի և ծոռը Սբ. Գրիգոր Լուսավորչի: Նա Լուսավորչի սերունդից միակ հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում, 329 թ-ին: Երիտասարդ տարիքում ամուսնանում է Մամիկոնյան տնից Սանդուխտ օրիորդի հետ և ունենում մեկ արու զավակ՝ հետագայի Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսին: Սանդուխտն իր զավակի ծնունդից հետո, երկար չի ապրում, վախճանվում
08/06/2018
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց
08/06/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ: Կռվի ժամանակ նա գերի է ընկել թշնամու ձեռքը և ազատ
07/06/2018
Քահանան իր տան դուռը ուրիշների առջև երբեք չի կարող փակել: Քահանան մեծ պատասխանատվություն է կրում: Ինչ-որ մեկը հուսահատության է հասել, մյուսը հիվանդ է և օգնության կարիք ունի, երրորդը վերջին շնչում է պառկած… Ոմանց քահանան պետք է ընդունի, մյուսներին՝ ինքն այցելի: Քահանան չի կարող հրաժարվել: Մարդկանց հոգիները վտանգի մեջ են գտնվում, և նա պետք է նրանց օգնի: Եթե նա չօգնի այդ հոգիներին, և Աստված նրանց անպատրաստ վերցնի, ապա դրա պատասխանատվությունը
06/06/2018
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները: Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց
06/06/2018
Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել է Դաունի համախտանիշով: Սարգսյան ընտանիքը ֆինանսական դժվարության մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրն առողջական խնդրի