03/05/2018
4-րդ դարում ապրել է ավազակների մի խմբապետ՝ Մովսեսը, որ եթովպացի էր: Սևամորթ եթովպացիներին կոչում էին նաև մուրին: Նա բարձրահասակ էր և ամրակազմ: Ասում էին, որ նրա հասակը մոտ երկու մետրի էր հասնում: Մովսեսն իր ավազակախմբով անխնա թալանում էր իր ճանապարհին հանդիպած մարդկանց և շատերին նույնիսկ սպանում: Պատմում են, որ նա եղել է մի պաշտոնյայի ստրուկ, որը վտարել է նրան իր տնից՝ գողության, սպանության և անփույթ պահվածքի համար: Այդպիսով, Մովսեսը գնում
02/05/2018
Մայիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ որպես քաջալերանք, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (20 տ.)՝ նրան հանձնելով դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր արտերկրում բնակվող Մարտիրոս Պենկլիանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ հարազատի՝ ֆրանսահայ ուսուցիչ, գիտնական Վանիկ Հակոբջյանի: Մելինեի հայրը մահացել է տասնչորս
01/05/2018
Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական
30/04/2018
Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Արուսյակ Ավետիսյանին (63 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Արուսյակը վարձակալությամբ բնակվում է Աճառյան 20/35 հասցեում: Նա նշեց, որ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած, քանի որ իր նվազագույն աշխատավարձով չի կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը:
30/04/2018
Ի կատարած Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեին: Վերնագիրը ցույց է տալիս սաղմոսի բնույթն ու պատճառը, քանզի սա վերքերի դեղ է նման ձևով բոլոր մեղանչողների և զղջացողների համար: Սաղմոսի վերջին մասը նաև Բաբելոնի գերության խորհուրդն ունի՝ հիշելով Երուսաղեմը, որին փափագում էին, դրա համար էլ ասում է. 1. Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրինութիւնս
28/04/2018
Ապրիլի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Սևան Վանեսին (62 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով, ի թիվս բազմաթիվ սիրիահայերի, տիկին Սևանն իր տարեց մոր՝ Սաթենիկ Աբրահամյանի (89 տ.) հետ ևս գաղթեց Հայաստան: Երեք տարի է, ինչ նրանք վարձակալությամբ բնակվում են Կոմիտաս 38/1 բն. 5 հասցեում: «Մայրս
28/04/2018
Աստվածասեր և բարեպաշտ թագավորին` Օգոստոս Կոստանդիանոսին, Կյուրեղից, որ եպիսկոպոս է Երուսաղեմում, խնդություն ի Տեր: Երուսաղեմից առաջին հերթին քո աստվածասեր թագավորությանն եմ առաքում նամակներիցս այս առաջինը, որն ընդունելը վայել է քեզ, իսկ տալը` ինձ: Շողոքորթ խոսքերով չի լցված, այլ երկնավորներին ազգակից Աստվածատեսությամբ, և ոչ թե ճարտասանների հավանությանը ձգտող ինչ-որ խոսքերի գեղեցկադիր շարադրանք ունի իր մեջ, այլ Սուրբ Ավետարանների կանխաձայնությունը`
27/04/2018
Հայ եկեղեցին, իրականացնելով բազում սոցիալական ծրագրեր, կյանքի է կոչում աստվածապատգամ պատվիրանների հիմքը կազմող սիրո պատվիրանը, որի բուն էությունը ոչ թե խոսքերն են, այլ գործերը: Փրկիչն Իր հետևորդներին մատնանշում է սիրո պատվիրանի բուն էությանը հաղորդ դառնալու ամենակարճ ուղիները. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես», և «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 22:39; 7:12): Աստծո պատկերն ու նմանությունը կրող